Հաճախակի ունենում եմ գլխապտույտներ, մասնավորապես՝ աստիճաններով բարձրանալիս, կտրուկ նստելիս




ՀԱՐՑ:

Ես քսան տարեկան եմ: Հաճախակի ունենում եմ գլխապտույտներ, մասնավորապես՝ աստիճաններով բարձրանալիս և իջնելիս կամ աթոռից կտրուկ վեր կենալիս: Երբեմն համարյա ուշաթափության է հասնում: Ի՞նչ անել:

ՊԱՏԱՍԽԱՆ:

Նախ՝ հանձնիր արյան անալիզ` գլյուկոզայի տոկոսը և հեմոգլոբինը ստուգելու համար: Եթե դիետա ես պահում, զբաղվում ես սպորտով կամ ակտիվ կյանք վարում, հավանաբար քեզ մոտ անեմիա է (սակավարյունություն): Այդ դեպքում կօգնեն առավոտյան լիարժեք նախաճաշը և երկաթ պարունակող միջոցները, որոնք անհրաժեշտ է խմել մոտ երկու ամիս: Սակայն խորհուրդ չի տրվում դրանք ընդունել առանց բժշկի հետ խորհրդակցելու:

Գլխապտույտի պատճառ կարող են լինել նաև ինֆեկցիաները, վահանաձև գեղձի, հիպոֆիզի կամ գլխուղեղի անոթների աշխատանքի խանգարումները: Դաշտանային ցիկլի խանգարումները նույնպես կարող են նման ինքնազգացողության պատճառ հանդիսանալ: Ուստի ցանկացած դեպքում ճիշտ կլինի սկսել բժշկին այցելելուց:

Եկատերինա Բուխարինա, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, Պրոֆ. Կալինչենկոյի բժշկական կենտրոնի ուրոգինեկոլոգիական բաժանմունքի ղեկավար


Հետևիր մեզ TikTok-ում 😊



Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․