Առաջարկում ենք 5 բաղադրիչներից պատրաստված թեյ, որը կօգնի կանխարգելել մի շարք առողջական խնդիրներ, դրանցից են՝ տկարամտությունը, ինֆեկցիաները, քաղցկեղը և այլն:
Այս հրաշք թեյն օգնում է պայքարել ավելի քան 50 հիվանդությունների դեմ:
Քրքում- Քրքումի բուժիչ հատկանիշների մասին գիտեն շատերը: Քրքումի բաղադրության մեջ մտնող կուրկումինը նվազեցնում է բորբոքումները, պայքարում է քաղցկեղի դեմ և լավացնում է սրտի վիճակը:
Կոճապղպեղ- Այս արմատն օգնում է մի շարք խնդիրների դեպքում, հատկապես՝ մարսողական համակարգի և միգրենի հետ կապված: Այն նաև ունի հակաբորբոքային հատկանիշներ և օգնում է պայքարել քաղցկեղի նման մահացու հիվանդությունների դեմ:
Դարչին- Ասիական երկրներում այս համեմունքը լայն օգտագործում ունի: Այն իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակն ու բուժում է վիրուսային ինֆեկցիաները՝ մրսածությունը, հարբուխն ու գրիպը:
Հիլ- Եթե ցանկանում եք կանխարգելել թրոմբների գոյացումը, հիլ օգտագործեք: Այս համեմունքը մաքրում է անոթների պատերը և լավացնում է արյան շրջանառությունը:
Մեղր- Մեղրի օգտակար հատկանիշների մասին գիտեն բոլորը: Մեղրն էներգիա է հաղորդում օրգանիզմին և ամրացնում է իմունիտետը:
Ի՞նչ է անհրաժեշտ այս համեղ թեյի համար
½ ճ/գ կոճապղպեղ
½ ճ/գ դարչին
1/6 թ/գ քրքում
1 պտղունց հիլ
500 մլ ջուր
1 թ/գ մեղր
500 մլ ջուրը եռացրեք ցածր կրակի վրա, ավելացրեք կոճապղպեղը, դարչինը, քրքումն ու հիլը: Ամբողջը եռացրեք 5-10 րոպե, ապա քամեք ջուրը և ավելացրեք 1թ/գ մեղր:
Թեյը խմեք ամեն օր առավոտյան:
Հետևիր մեզ TikTok-ում 😊