Տունը՝ այն վայրն է, որտեղ պետք է կարողանաս բեռնաթափվել բոլոր հոգսերից և ուղղակի լիցքաթափվել և թուլանալ։ Բայց շատ հաճախ այն դառնում է վեճերի, ապրումների և սթրեսի վայր։
Շատ կարևոր է տանը պահպանել դրական էներգիան և պաշտպանել այն բացասականից։ Ահա 7 հեշտ խորհուրդ, որոնց օգնությամբ տունը կարող եք վերածել հարմարավետ մի վայրի, որտեղ կկարողանաք հանգստանալ հոգով և լցվել ոգեշնչմամբ,- գրում է Mediamag-ը։
1. Միջանցքը դարձրեք հյուրընկալ և գեղեցիկ
Երբ դուք նոր եք ոտք դնում տուն, ի՞նչն եք առաջինը տեսնում։ Չկարդացված նամակների բլո՞ւր, հայելու տակ բանալիների խո՞ւրց։ Դես ու դեն նետված կոշիկներ և վերարկո՞ւ, որը կախված է Ձեր միջանքում այս էլ քանի տարի։ Մտնելով այդպիսի տուն, դուք ակամա կզգաք հոգսերի և տան հետ կապված աշխատանքների ծանրությունը։ Սկսեք փոփոխությունները միջանցքի դասավորմամբ և կազմակերպմամբ։
2. Սենյակները դարձրեք ընդարձակ
Նեղվածությունը սենյակում՝ կարող է Ձեր սթրեսերի պատճառ հանդիսանալ։ Իհարկե, ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ ընդարձակ պենտհաուզներ, սակայն նույնիսկ սովորական «խրուշչովկան» կարելի դարձնել վիզուալ ընդարձակ և լուսավոր։ Ձեր ննջարանում պետք է լինի առավելագույնս քիչ առարկաներ՝ հարմարավետ ներքնակ, լամպ և մի քանի բան, որոնք Ձեզ երջանիկ են դարձնում։ Բոլոր ավելորդ բաները տեղափոխեք այլ սենյակ և ձերբազատվեք հնոտիներից։
3. Իրականացրեք հասարակ դիզայն
Ընդամենը ներկի մի քանի տարրան կարող են Ձեր սենյակի հետ հրաշքներ գործել։ Բարդ զարդանախշերով ծանր պաստառի փոխարեն, ուղղակի պատերը ներկեք բաց և ուրախ գույներով։ Որքան շատ է ծանրաբեռնված բնակարանը, այնքան ավելի բաց և լուսավոր պետք է լինեն պատերի գույնը։ Երկնագույն, բաց կանաչ, նուրբ վարդագույն և սպիտակ գույները թույլ կտան Ձեզ թուլանալ։ Բացի դրանից փորձեք ի հաշիվ պատուհանների սենյակը դարձնել ավելի լուսավոր։
4. Աճեցրեք տնային բույսեր
Բույսերը կարող են կերպարանափոխել Ձեր բնակարանը՝ դարձնելով այն ավելի հարմարավետ։ Բնական կանաչի ներկայությունը Ձեր տունը կլցնի խաղաղությամբ և հանգստությամբ։ Բացի դրանից, բույսերը մաքրում են օդը և հագեցնում այն ֆիտոցիդներով։
5. Ննջարանից հեռացրեք ամեն տեսակի էլեկտրական սարք
6. Մաքրեք տունը անպետք և հնոտի իրերից
Մեր ժողովրդի սովորությունը՝ դեն չնետել հին ու անպետք իրերը, սարսափելի հետևանքներ ունի։ Տարիներով պահարաններում, պատշգամբում և այլ տեղեր հավաքվում են այնքան անպետքություններ, որ դրանք տեղափոխելու համար բեռնատար ավտոմեքնա և նույնիսկ ավտոմեքենաներ կպահանջվեն։ Անպետք իրերը ծանրաբեռնում են տարածությունը, խանգարում էներգիայի ազատ հոսքին և ուղղակի իրենցից ներկայացնում են փոշու բուն։ Եթե դուք ափսոսում եք դեն նետել իրը, տվեք այն մեկին, ում հաստատ պետք կգա։ Համացանցում գոյություն ունեն բազմաթիվ կայքեր, իսկ ֆեյսբուքում նաև խմբեր, որտեղ կարելի է իրերը վաճառել և նվիրել կարիքավորներին և ոչ միայն։
7. Տանը ստեղծեք «երջանիկ անկյուն»
Գտեք տան մեջ հանգիստ մի վայր, որտեղ կկարողանաք հավաքվել մտքերով, թուլանալ և ուղղակի նստել լռության մեջ։ Դասավորեք այն այնպես, ինչպես ինքներդ եք ցանկանում։ Այստեղ կարող է լինել փափուկ բարձ կամ հարմարավետ բազմոց, լուսանկարներ և իրեր, որոնք Ձեզ երջանիկ են դարձնում։
Հուսով ենք այս խորհուրդները ոգեշնչեցին Ձեզ տան մեջ ոչ մեծ, բայց շատ օգտակար տեղափոխություններ կատարելու համար։ Սկսեք հարմարավետ դարձնել Ձեր տունը և կտեսնեք, թե ինչպես է դեպի լավը փոխվում Ձեր կյանքը։
Հետևիր մեզ TikTok-ում 😊