Հավատարիմ շունն 80 օր տիրուհուն էր սպասում նրա մահվան վայրում




Չինաստանում շունն արդեն 80 օր Է, ինչ տիրուհուն Է սպասում նրա մահվան վայրում: Օգոստոսի վերջից ի վեր շանը ճամփեզրին են տեսնում Ներքին Մոնղոլիայի Ինքնավար Շրջանի Հուհ Հոտո քաղաքում:

«Արդեն գրեթե երեք ամիս Է, ինչ շունը հայտնվել Է: Նա միշտ այստեղ Է, արեւ լինի թե անձրեւ: Դա շատ հուզիչ Է»,- լրագրողներին պատմել Է տաքսու վարորդ Գո Սինհուան:

Նա ենթադրում Է, որ շունն սպասում Է տիրուհուն, որն այդ վայրում վթարից զոհվել Է օգոստոսի 21-ի վաղ առավոտյան:

 

 

Տղամարդը հավելել Է, որ շանը մի քանի անգամ փորձել են կերակրել, բայց նա վախեցել Է անծանոթներից ու փախել, հենց որ մոտեցել են նրան: Երբ մարդիկ հեռացել են, շունը վերադարձել Է իր տեղը:

Շանը ցուցադրող տեսահոլովակն ավելի քան վեց միլիոն դիտում Է հավաքել Չինաստանի սոցցանցերում: Մեկնաբաններից շատերը խոստովանել են, որ տեսարանն իրենց ստիպել Է լաց լինել: Մյուսներն անհանգստություն են հայտնել, թե շանը կարող Է պատահաբար ավտոմեքենա խփել: Կենդանիների պաշտպանության կազմակերպության կամավորները փորձում են կապվել զոհվածի հարազատների հետ, որպեսզի նրանք շանը տանեն մինչեւ ցրտերն ընկնելը: Եթե նրանք հրաժարվեն, շան համար կսկեն նոր տերեր փնտրել:


Հետևիր մեզ TikTok-ում 😊



Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․