Հյութերի օգտակար հատկությունների մասին շատ է խոսվում: Սակայն արդյո՞ք բոլոր հյութերն են օգտակար:
Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ:
Այս ըմպելիքներն օրգանիզմին ոչ մի օգուտ չեն տալիս: Ավելին` բացասաբար են անդրադառնում ընդհանուր առողջական վիճակի վրա: Դրանք մեծ քանակությամբ քիմիական հավելումներ, ներկանյութեր են պարունակում, որոնք թունավորում են օրգանիզմը, բերում նյութափոխանակության խանգարման: Ցանկալի է առհասարակ հրաժարվել այդպիսի ըմպելիքներից:
Մրգային ըմպելիքներ:
Ընդունված է կարծել, որ տուփերով վաճառվող մրգային հյութերը բացարձակ բնական են և օգտակար: Մինչդեռ, այդ հյութերը վիտամիններ և միկրոտարրեր գրեթե չեն պարունակում, իսկ մեծ քանակությամբ շաքարը ոչ միայն օգտակար չէ, այլև վնասակար է առողջության համար: Ավելի լավ է թարմ միրգ, բանջարեղեն գնեք և ինքներդ հյութ քամեք:
Հետևիր մեզ TikTok-ում 😊