Ծանր վիշտը կամ իրավիճակը կարող են մարդուն դուրս շպրտել աշխարհից, առօրյա կյանքից։ Պետք է սովորել բաց թողնել մարդուն, որքան էլ դա դժվար լինի մեզ համար…
Աստված թող բոլորին այնքան ուժ և իմաստություն տա, որքան տվել է այս հայրիկին։
Միայնակ հայրիկն ուներ մինուճար դտրիկ՝ անչափ սիրելի և երկար սպասված երեխա։ Հայրն ապրում էր միայն իր դստեր համար՝ խնամում էր, դաստիարակում…
Երբ աղջիկը ծանր հիվանդացավ, հայրը ամեն ինչ անում էր, որպեսզի դուստրը շուտ լավանա՝ դիմում էր լավագույն բժիշկներին, աղոթում էր, ամեն գնով պայքարուևմ էր աղջկա առողջացման համար։
Բայց չնայած հոր բոլոր ջանքերին՝ աղջիկը մահացավ։ Հայրը անմխիթար էր, չէր կարողանում համակերպվել դստեր կորստի հետ։ Նա հեռացավ և փակվեց ընկերներից, դարձավ ճգնավոր, հրաժարվում էր վերադառնալ առօրյա կյանքին…
Մի անգամ գիշերը նա երազ է տեսնում։ Երազում նա հայտնվում է երկնքում և ականատես լինում փոքրիկ հրեշտակների զարմանահրաշ երթին։ Հրեշտակները գնում էին անվերջ շարքով և ամեն մի սպիտակ հագուստով փոքրիկը իր ձեռքում պահում էր վառվող մի մոմ։ Որոշ ժամանակ անց, հայրը նկատում է, որ հրեշտակներից մեկի մոմը չի վառվում։ Հետո հասկանում է, որ հանգած մոմով երեխան՝ իր աղջիկն է։
Վազելով աղջկա մոտ, հայրը ծնկի է իջնում, գրկում աղջկան և հարցնում. «ինչո՞ւ է, որ միայն քո մոմն է, որ չի վառվում»։
«Հայրիկ, – պատասխանում է նա, – ես այնքան շատ եմ փորձել վառել այն, սակայն քո արցունքները միշտ հանգցնում էին կրակը»։
Արթնանալով, հայրը այդ օրվանից նորից սկսում է շփվել ընկերների հետ, վերադառնում աշխատանքի, հետզհետե սովորում ժպտալ փոքրիկ ուրախություններին։ Նա որոշում է, որ իր աղջկա մոմը այլևս երբեք չի հանգչի իր հիվանդածին արցունքների պատճառով։
Աղբյուրը՝ MediaMag.am
Հետևիր մեզ TikTok-ում 😊