Ինչպես բացահայտել հեմոգլոբինի պակասը և լրացնել այն



Օրգանիզմում կան նյութեր, առանց որոնց անհնար է: Դրանցից մեկը հեմոգլոբինն է, որը արյան մեջ առկա սպիտակուցն է:

Դրա հիմնական գործառույթն է՝ կապվել թթվածնի մոլեկուլների հետ, որոնք մենք ստանում ենք շնչառության ընթացքում, այնուհետև արյան հետ միասին դրանք տեղափոխում և տալիս ենք օրգաններին ու հյուսվածքներին,- գրում է Sotskiy.am-ը։

Հեմոգլոբինի երկրորդ, բայց ոչ պակաս կարևոր խնդիրը թթվածնի փոխանցումն է․ այն տանում է ածխածնի երկօքսիդը հյուսվածքներից և տեղափոխում է դեպի թոքեր: Մենք շնչում ենք, և մեր օրգանները ստանում են կյանքի համար անհրաժեշտ թթվածին: Մենք շնչում ենք և մաքրում հյուսվածքները դրանցում առաջացած ածխածնի երկօքսիդից: Առանց հեմոգլոբինի լիարժեք ներշնչում և արտաշնչում անհնար կլիներ:

 

 

Ինչպես բացահայտել հեմոգլոբինի ցածր մակարդակը

Եթե այս սպիտակուցը բավարար չէ, օրգանիզմը քիչ թթվածին է ստանում: Սիրտը, ուղեղը և այլ օրգանները սկսում են տառապել հիպոքսիայից, ինչը ազդում է դրանց աշխատանքի և առհասարակ մեր բարեկեցության վրա: Կան սակավարյունության բնորոշ ախտանիշներ (այսպես կոչված հեմոգլոբինի պակաս):

• Դուք թույլ եք զգում: Թվում է, թե այլևս բավարար ուժ չունեք նույնիսկ սովորական գործողությունների համար:

Եթե ինչ-որ բան եք անում, արագ հոգնում եք

• Թվում է, թե սկսել եք ավելի վատ մտածել

• Առաջացել է գլխապտույտ

• Չափազանց գունատ եք թվում

•Լնդերն ունեն բաց վարդագույն, սպիտակավուն երանգ

•Հեշտ ու արագ շնչարգելություն է առաջանում։

•Սիրտն արագ է բաբախում: Կամ թվում է, թե երբեմն սիրտը հարվածում է:

Եթե կասկածում եք, որ հեմոգլոբինի ցածր մակարդակ ունեք, պետք է անպայման դիմեք բժշկի։

Ինչպես բարձրացնել հեմոգլոբինը

Հեմոգլոբինի մակարդակը բարձրացնելու համար բավական է միայն սննդակարգը փոքր-ինչ կարգավորել:

Ահա մի քանի խորհուրդ:

1. Կերեք երկաթով հարուստ սնունդ

Հեմոգլոբին արտադրելու համար մարմինը երկաթի կարիք ունի: Այս տարրի բացակայության դեպքում զարգանում է սակավարյունության ամենատարածված տեսակներից մեկը` երկաթի պակասությունը: Հետևաբար, առաջին բանը, որ պետք է անել, երբ հեմոգլոբինի մակարդակը ցածր է, երկաթով հարուստ սնունդ ուտելն է.

• միս և ձուկ

• լյարդ և այլ ենթամթերքներ

• սպանախ, կաղամբ և այլ կանաչեղեն

• բանջարեղեն

• բրոկկոլի

•լ ոբի և ոսպ

• հավի ձու

• ընկուզեղեն և սերմեր

• չիր

2. Ճաշացանկին ավելացրեք ֆոլաթթվով հարուստ սնունդ

Ֆոլաթթուն B խմբի վիտամիններից մեկն է: Այն՝ օրգանիզմում հեմոգլոբինի արտադրության հիմնական բաղադրիչն է: Եթե ձեր սննդակարգից բավարար քանակությամբ այս նյութը չեք ստանում, ֆոլաթթվի պակասությունից կարող է առաջանալ սակավարյունություն:

Ֆոլաթթվի հարուստ աղբյուրներ են՝

• կանաչիներ (սպանախ, հազար)

• հատիկաընդեղեն՝ լոբի, ոլոռ, ոսպ

• ծնեբեկ

• հավի ձու

3 Մի մոռացեք վիտամին C-ի մասին

Սննդամթերքից կամ լրացումներից բավարար քանակությամբ երկաթ ստանալը անհրաժեշտ է: Բայց նույնիսկ ավելի կարևոր է համոզվել, որ այս տարրը կլանվում է: Վիտամին C-ն թույլ է տալիս օրգանիզմին ավելի շատ երկաթ ստանալ սննդից: Փնտրեք այն այնպիսի մթերքների մեջ, ինչպիսիք են.

• ցիտրուսային մրգեր՝ նարինջ, մանդարին, թուրինջ

• ելակ

• սև հաղարջ

• կանաչեղեն, բանջարեղեն` սպանախ, կաղամբ:

4. Հիշեք նաև վիտամին A-ի մասին

Վիտամին A- ն և բետա-կարոտինը (դրա ձևը՝ բուսական սննդի մեջ) նույնպես կարևոր տարրեր են, որոնք օրգանիզմին թույլ են տալիս ավելի արդյունավետ կլանել երկաթը սննդից:

Մթերքներ, որոնք հարուստ են վիտամին A-ով՝

• տավարի միս, լյարդ, ներառյալ երշիկեղեն

• տրեսկա ձկան լյարդի յուղ

• բատատ՝ քաղցր կարտոֆիլ

• սպանախ

• դդում

5. Մի՛ օգտագործեք չափազանց շատ սննդամթերքներ, որոնք խանգարում են երկաթի կլանմանը

Մասնավորապես կալցիում պարունակող մթերքները պետք չէ չարաշահել: Կալցիումի լրացումն ազդում է երկաթի կլանման վրա.

• թթվեցրած կաթ, յոգուրտ, կեֆիր, կաթնաշոռ

• սոյա և դրա վրա հիմնված սննդամթերքներ. սոյայի միս, տոֆու և այլն

• թուզ

Այստեղ մի նրբություն կա. կալցիումն ընդհանրապես չպետք է բացառվի, քանի որ այն նաև անհրաժեշտ է օրգանիզմին: Կարևոր է միայն չչարաշահել այն: Մի բաժակ կեֆիրը կամ մի քանի թուզը չեն վնասի։

Բացի այդ, թեյը և սուրճը խանգարում են երկաթի կլանմանը:

6. Ընդունե՛ք երկաթի հավելումներ

Ամենակարևորը՝ ոչ մի դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվել. պատրաստուկներ (պրեպարատներ) ընդունեք միմիայն բժշկի ցուցմամբ, քանի որ բացի երկաթից, դեղատների հավելումները պարունակում են այլ նյութեր և վիտամիններ:

Եթե այս դեղերն ընդունեք սխալ չափաբաժնով, կարող եք գերազանցել անվտանգ դեղաչափը: Արդյունքում կառաջանա հիպերվիտամինոզ A, որն ուղեկցվում է գլխացավերով, մազաթափությամբ, տեսողության խանգարումով և այլ կողմնակի բարդություններով: Երկաթի ավելցուկը նույնպես կարող է վտանգավոր լինել: Դա կարող է առաջացնել հեմոխրոմատոզ կոչվող վիճակ, որը մեծացնում է լյարդի, լեղապարկի, վահանագեղձի, սրտանոթային հիվանդությունների ռիսկը:


Հետևիր մեզ TikTok-ում 😊



Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․