Դափնու տերևը սննդային մեծ արժեք ունեցող բույս է: Պարունակում է սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, եթերային յուղեր, սննդային թելիկներ, B խմբի վիտամիններ,
ինչպեսնաև վիտամին С, А, РР, մակրոտարրեր և միկրոտարրեր՝ նատրիում, մագնիում, ցինկ, կալիում, պղինձ, երկաթ, սելեն, մանգան և ֆոսֆոր,- հայտնում է Sotskiy.am-ը։
Սննդային արժեքը 100 գրամ մթերքում
Սպիտակուցներ՝ 7,6 գր
Ճարպեր՝ 8,4 գր
Ածխաջրեր՝48,7 գր
Ջուր՝0,1 գր
Կալորիականությունը՝ 313 կկալ
Օգտակար հատկությունները
Դափնու տերևն իր զարմանահրաշ հատկություններով հայտնի է դեռևս հին ժամանակներից։ Հիպոկրատը խորհուրդ էր տալիս դափնու տերևն օգտագործել ծննդաբերական ցավը մեղմելու համար։
Եթերային յուղը, որն ստանում են պտուղներից, տերևներից և ծաղիկներից, միջատասպան և ախտահանող միջոց է, կիրառվում է վնասվածքների ժամանակ, մտնում է անտիսեպտիկ օճառների բաղադրության մեջ։
Այսօր էլ դափնու տերևը լայնորեն կիրառվում է ժողովրդական բժշկության մեջ։
Այն օգտագործում են ախորժակի լավացման, մարսողության լավացման, զարկերակային ճնշման նվազեցման, հոդացավերի, այտուցվածությունը նվազեցնելու, իմունիտետը բարձրացնելու համար։
Դափնու տերևն օժտված է գրգռող, քրտնամուղ, միզամուղ, հակասնկային և հակամանրէային ազդեցություններով, օգտագործվում է ստոմատիտի, նյարդային խանգարումների, ամենորեայի, անգամ կոկորդի քաղցկեղի դեպքում։
Վնասակար հատկությունները
Ցանկալի չէ օգտագործել հղիության, կրծքով կերակրման, կլիմաքսի դեպքում, երիկամների, լյարդի, սրտանոթային համակարգի հիվանդությունների սրման ժամանակ, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցի դեպքում։
Հետևիր մեզ TikTok-ում 😊