Ինչ անել, որպեսզի ծաղկեփունջը երկար պահպանվի




Որպեզի ծաղիկներն երկար պահպանվեն՝ ծաղկամանի մեջ տեղավորելուց առաջ ցողունից հեռացրեք այն տերևները, որոնք ջրի մեջ են մնալու։

Յասամանի, քրիզանթեմի և հասմիկի ցողունները ներևքից 1,5 սմ հատվածով մի քանի տեղից ճեղքեք և լուցքու հատիկներ դրեք, որպեսզի ծայրերն իրար չխճճվեն։ Մեխակների ցողունները 1-1,5 սմ չափով կտրեք մկրատով։ Վարդի ցողունների մեջ նույնպես պետք է ճեղքեր անել։Շուշանի ցողունները պետք է մի քանի րոպեով դնել տաք ջրի մեջ և դրանից հետո տեղափոխել ծաղկամանում։ Ծաղկամանի մեջ պետք է լցնել սենյակային ջերմաստիճանի ջուր։ Ծաղիկների ցողունները պետք է ամեն օր կտրել և ջուրը փոխել։

Օգտակար խորհուրդներ.

Վարդերը գիշերն ավելի լավ է պահել ջրով լի լոգարանում, իսկ առավոտյան, ցողունների ծայրերը թեքությամբ կտրելուց հետո դդնել ծաղկամանի մեջ։

Մեխակները սառը ջուր չեն սիրում։

Ծաղկամանը ներսից փառով չի պատվի, եթե հատակին պղնձադրամ դնեք։

Եթե ջրի մեջ ասպիրինի հաբ գցեք կամ էլ 1 լիտր ջրին ավելացնեք 1 ճաշի գդալ քացախ, ապա ավելի երկար կպահպանվի։

Ինչպես պահպանել ծաղիկների թարմ տեսքն ամռան շոգ օրերին


Հետևիր մեզ TikTok-ում 😊



Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․