Ճարպակալման եվրոպական բժշկական ինստիտուտի մասնագետները համեմատել են՝ ինչ են ուտում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը:
Ռուսաստանում, որտեղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ճարպակալումը կազմում է 25,7%, 67-ամյա նախագահն իր տարիքի համար նախանձելի կառուցվածք ունի:
Վլադիմիր Պուտինի ստանդարտ սննդակարգում ներառված է անյուղ միս, յուղալի և անյուղ ձկների տեսակներ, մրգեր, բանջարեղեն, հացահատիկ և ձու: ՌԴ նախագահը խուսափում է խորը վերամշակում պահանջող սննդից և ալկոհոլից, սակայն երբ կենացի կարիք է լինում, ընտրում է գինի կամ գարեջուր: Նրա նախաճաշը սովորաբար առատ է` ձու` ձվածեղ կամ թերխաշ, մրգեր և չրեր, հնդկաձավարի շիլա` ալթայան մեղրի հավելումով, իսկ ընթրիքը թեթև է` հիմնականում կաթնամթերք։
Լավ կառուցվածքը պահպանելու հարցում նրան օգնում է պարբերաբար սպորտով, մասնավորապես՝ լողով, արևելյան մարտարվեստներով, դահուկներով և հոկեյով զբաղվելը:
ԱՄՆ-ում ճարպակալության մակարդակը բնակչության շրջանում կազմում է 37,3%, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը խնդիրներ ունի խոլեստերինի հետ: Նրա մարմնի զանգվածի ինդեքսը համապատասխանում է ճարպակալման թեթև տեսակին: Դոնալդ Թրամփը 73 տարեկանում շարունակում է մնալ արագ սննդի մեծ սիրահար: Նրա սննդակարգը հիմնված է համբուրգերների և ձվով ու պանրով սենդվիչների, բեկոնի և սոուսների, կարտոֆիլ ֆրիով տապակած թևիկների, պիցցայի և սառը ըմպելիքների վրա: ԱՄՆ նախագահն ալկոհոլ չի օգտագործում, բայց սիրում է կոֆեինով գազավորված ըմպելիքներ և շոկոլադե կոկտեյլներ: Երիտասարդ տարիքում նա զբաղվել է բեյսբոլով և ֆուտբոլով, սակայն հիմա քիչ շարժողունակությամբ կյանք է վարում: Սննդաբանները զգուշացնում են, որ այս բոլոր գործոնները մեծացնում են հիպերխոլեստերեմիայի և սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը:
Գերմանիայում ճարպակալության մակարդակը կազմում է 25,7%: Երկրի կանցլեր Անգելա Մերկելը 65 տարեկանում սիրում է դահուկներ քշել և արշավային զբոսաշրջությամբ զբաղվել, սակայն մշտապես սպորտով չի զբաղվում: Մերկելը հավատարիմ է գերմանական խոհանոցին` նրբերշիկներ սոուսով և պյուրեով, պանրային ֆոնդյու և գարեջուր, իսկ ընթրիքին նախընտրում է բանջարեղեն:
Իսպանիայում ճարպակալության մակարդակը կազմում է 27,1%: Վարչապետ Պեդրո Սանչեսը 48 տարեկանում հիանալի կազմվածք ունի: Նա հավատարիմ է հավասարակշռված միջերկրածովային սննդակարգին, ուտում է շատ կանաչեղեն, աղցաններ, շոգեխաշած միս և ձուկ: Սանչեսն առատ նախաճաշ է անում, շատ ջուր է խմում, ալկոհոլից նախընտրում է կարմիր գինի: Իսպանիայի վարչապետը շաբաթը երեք անգամ սպորտով է զբաղվում՝ ուժային պարապմունքները համատեղելով վազքի և հեծանվի հետ
Աղբյուրը։
Հետևիր մեզ TikTok-ում 😊