Տնական նրբերշիկ պատրաստելը շատ հեշտ է, փորձեք և կհամոզվեք։
Բավական է ձեռքի տակ կաթսա ունենաք, սննդային թաղանթ և միս։ Ամեն ինչ շատ արագ է ստացվում, հեշտ և համեղ։ Նրբերշիկները կարելի է պահել սառցախցիկում և անհրաժեշտության դեպքում թավայի մեջ տապակել։
7 չափաբաժնի համար անհրաժեշտ բաղադրիչներն են.
հավի փափկամիս — 500 գր.
Ձու — 1 հատ
Կարագ – 50 գր.
Կաթ – 100 մլ.
Աղ – ըստ ճաշակի
Սև աղացած պղպեղ – 2 պտղունց
Կարմիր պղպեղ – 0.5 թ.գ.
Համեմի սերմ — 0,5 թ.գ.
Պատրաստման եղանակը
1. Միսը մանր կտրատեք և աղացեք։
2. Մի կտոր կարագ ավելացրեք և լավ խառնեք։
3. Ավելացրեք ձուն, համեմունքները, կաթը։ Նորից լավ խառնեք։
4. Սեղանի վրա փռեք սննդային թաղանթը, 2 ճ.գ. խճողակ դրեք և կոնֆետի նման փաթաթեք այնպես, որ օդ չմնա մեջը։ Ծայրերը թելով կապեք։
5. Դրեք կաթսայի մեջ, սառը ջուր լցրեք և եռացրեք։ Եփեք ցածր կրակի վրա 20 րոպե։
6. Պատրաստի նրբերշիկները տապակեք կարագով կամ բուսայուղով։
7. Մատուցեք տաք վիճակում։
Բարի ախորժակ։
Հետևիր մեզ TikTok-ում 😊