Ինչ անել, եթե պատահաբար ապրանք եք կոտրել սուպերմարկետում




Պատկերացրեք, որ սուպերմարկետում ապրանք ընտրելիս անզգույշ շարժում եք արել, ինչի հետևանքով թանկարժեք գինու շիշը ընկել է հատակին ու կոտրվել։ Ի՞նչ կարելի է անել այդ ժամանակ։

Այսօր կպատասխանենք այդ հարցին և կօգնենք Ձեզ խուսափել գումարների անօրինական գանձումներից։

Հիշեք այս արտահայտությունը

Այն անձը, ով նյութական վնաս է հասցրել, ազատվում է վնասի փոխհատուցման պատասխանատվությունից, եթե վնասը չի հասցվել վերոնշյալ անձի մեղքով։

Եթե դուք խանութում զբոսնելու ընթացքում պատահաբար դիպել եք դարակին, որի վրա դրված իրերից ինչ-որ բան կոտրվել է, ապա դուք մեղավոր չեք։ Այդպիսի դեպքերում մեղավոր է խանութի ադմինիստրացիան՝ անվտանգության կանոնները չպահելու համար։

Խանութը մեղավոր է, եթե

  • Դարակների վրա դրված մթերքները անկայուն են
  • Դարակների միջև հեռավորությունը 1.4մ-ից քիչ է (մինչև 100 քմ մակերեսով խանութներում) կամ քիչ է 2.5մ-ից (մինչև 400 քմ մակերեսով խանութներում)
  • Հատակը սահուն էր
  • Անցումը փակված էր տուփերով կամ ապրանքի կույտերով
  • Ապրանքը կոտրվել է դրամարկղի ժապավենի վրայից ընկնելով


Հետևիր մեզ TikTok-ում 😊



Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․