Պատմությունը ցույց է տալիս, որ հրեաներն իրոք կարողանում են փող աշխատել, իսկ պատճառն էլ ասում են այն է, որ նրանք առաջնորդվում են այս ոսկե կանոններով։
Աշխատիր, քանի դեռ մոմը վառվում է։ Այլ խոսքերով ասած՝ քանի դեռ կարող ես, պետք է աշխատես։
Ժամանակդ զուր մի վատնիր։
Աշխատողներիդ ժամանակին վճարիր։ Ժամանակին վճարում է կարևոր կետ է գործատուի և աշխատակիցների հարաբերություններում և դա անվիճելի է։
Իմացիր, թե ինչպես են ապրում աշխատողներդ։ Սա կարևոր է ցանկացած գործատուի համար։
Երբեք մի վիրավորիր ուրիշներին։ Մի ստրկացիր ուժեղի առաջ և մի նեղացրու թույլին։
Ամեն մարդ արժանի է երախտագիտության։ Եվ համապատասխանաբար՝ ամեն մի օգնություն անգին է։
Միշտ ողջունիր մարդկանց։ Բոլորին էլ հաճելի է, երբ իրենց նկատում են։
Կարողացիր ասել «սա ինձ պետք է»։ Ավելորդ հպարտությունը հաճախ ողբերգության է բերում։
Լավ աշխատեցի՞ր, պարգևատրիր քեզ։ Միայն աշխատանքին նվիրված կյանքը տխուր և ձանձրալի է։
Հավատարիմ եղիր ոչ թե երդումներին, այլ խոսքին։
Ասելիք չունե՞ս, լռի՛ր։
Ասա այն, ինչ մտծածում ես, բայց մի ասա այն ամենը, ինչ մտածում ես։
Ինչ–որ մեկն ուզում է քեզ վնասե՞լ։ Առաջինը խփիր։ Մոռացիր մյուս այտը դեմ տալու մասին։
Նեղ օրերին մարդկանց փող տուր։ Եվ հետո այդ ամենը հետ կվերադառնա քեզ ավելի մեծ քանակությամբ։
Հարուստ է նա, ով երջանիկ է իր ունեցածով։
Թող հարազատներիդ հարստությունը քեզ համար այնքան թանկ լինի, որքան քո սեփականը։
Հետևիր մեզ TikTok-ում 😊