Նայիր ստորև բերված լուսանկարին և փորձիր կռահել՝ ինչ է պատկերված:
Քանի որ առաջին հայացքից դժվար է այս առարկայի նշանակությունը հասանալ, փոքրիկ հուշում կանենք:
Ռենեսանսի ժամանակներում բոլոր կանայք երազել են նման իրի մասին, սակայն նման բան իրենց թույլ տալ կարողացել են միայն հարուստները:
Եթե չգուշակեցիր, ևս մեկ հուշում՝ քո առջև հագուստի պարագա է:
Ուշադիր նայիր սրա վերևի մասին և անմիջապես կհասկանաս՝ ինչ է սա:
Այո, սա կանացի հին կոշիկ է անհավանական բարձր հարթակի վրա:
Այն առաջին անգամ հայտնվել է Վենետիկում XIV դարի վերջին և ստեղծվել է Միջին Ասիայից հարթակով կոշիկի ազդեցության տակ:
Այսպիսի կոշիկները կոչվել են չոպիններ կամ ցոկկոլի, Ռենեսանսի ժամանակաշրջանում տարածված են եղել Եվրոպայում:
Սկզբում այս կոշիկները եղել են ոչ այնքան նորաձևության մաս, որքան կենսական անհրաժեշտություն:
Մեծ քաղաքների փողոցները շատ կեղտոտ են եղել, ուստի ոտքերը չկեղտոտելու համար անվանի կանայք սկել են այսպիսի կոշիկներ կրել:
Հետևիր մեզ TikTok-ում 😊