Վերջերս գիտնականները պարզել են, որ բոլոր կապուտաչյա մարդիկ սերում են մեկ մարդուց, որն ապրել է Եվրոպայի տարածքում 6 000-10 000 տարի առաջ:
Նա առաջինն է եղել, ով ենթարկվել է այդ մուտացիային, որն այսօր համարվում է աչքերի բավական տարածված գույն: Սկզբում մոլորակի բոլոր բնակիչների աչքերը դարչնագույն են եղել:
Ժամանակի ընթացքում OCA2 գենի շնորհիվ՝ մուգ պիգմենտի քանակը սկսել է տատանվել տարբեր անհատների մոտ, ինչը հանգեցրել է դարչնագույնի տարբեր երանգների առաջացմանը:
Այս տեղեկությանը տիրապետելով՝ գիտնականները հասկանում էին, որ աչքերի կապույտ գույնը չէր կարող առաջանալ գիտությանը հայտնի որևէ ճանապարհով:
Բայց վերջերս գիտնականները հայտնաբերել են HERC2 կոչվող առանձին գեն, որը պատասխանատու է աչքերի կապույտ գույնի համար: Այդ գենը թուլացնում է ОСА2 գենի ազդեցությունը, որը որոշում է մելանինի մուգ պիգմենտի քանակությունը:
Համարվում է, որ այդ շեղումն առաջին անգամ տեղի է ունեցել, երբ հին մարդիկ սկսել են Աֆրիկայից Եվրոպա տեղափոխվել հազարավոր տարիներ առաջ: Այդպիսով՝ բոլոր կապուտաչյա մարդիկ սերել են առաջին եվրոպացի վերաբնակներից:
Այդ մուտացիայով առաջին մարդը չի հայտնաբերվել: Ներկայումս կապույտ աչքեր գրանցվել են Իսպանիայի հյուսիսում հայտնաբերված միայն հին մարդու բրածոներում:
Իհարկե, 7000-ամյա կմախքի աչքերը չեն պահպանվել, բայց գիտնականները կարողացել են վերականգնել դրանց գույնը գենետիկ ուսումնասիրության միջոցով:
Հետևիր մեզ TikTok-ում 😊