Բոխու հրաշագործ հատկությունների մասին




Բոխին ունի ունի հակաօքսիդանտ, լեղամուղ, արյունարգել հատկություն, նրա տերևների թուրմը կանխարգելում է աթերոսկլերոզի զարգացումը, հատկապես լավացնում է գլխուղեղի արյան սնուցումը։

Օգտակար է հղի կանանց, այն հեռացնում է վախի զգացողությունը։ Այն նպաստում է հիշողության լավացմանը, կարգավորում է մարսողությունը և լավացնում երիկամների աշխատանքը: Եթե այնուամենայնիվ համը ձեզ դուր չի գալիս, կարող եք նրանից դիմակներ պատրաստել:

Այն կսնուցի մաշկը, կհաղորդի թարմություն, ինչպես նաև կպայքարի ակնեների դեմ:

***

Բոխին երկիր մոլորակի բնական պայմաններում հանդիպող հնագույն բույսերից մեկն է։ Ավելի քան մեկ միլիոն տարի առաջ այն աճել է Հարավային Ասիայում և հետզհետե տարածվել դեպի Եվրոպայի բարեխառն գոտիները։

 

 

 

 

Կեղևը պարունակում է բետուլին, ֆենոլներ, դաբաղանութ, սպիրտներ, ասկորբինաթթու, B խմբի վիտամիններ։ Տերևը հարուստ է օրգանական թթուներով և ֆլավոններով, պարունակում է նաև ինոզիտ, դաբաղանյութ, բետա-կարոտին, E, K, C վիտամիններ։ Բույսը ունի հակաօքսիդանտ, հակահելմինտային, լեղամուղ, արյունարգել հատկություն, ըստ որոշ տվյալների` տերևի թուրմը կանխարգելում է աթերոսկլերոզի զարգացումը, հատկապես լավացնում է գլխուղեղի արյան սնուցումը։

Բոխին ոգեշնչող բույս է, էներգիան օգտակար է հղի կանանց, հեռացնում է վախի զգացողությունը։

Թուրմ 1 ճ/գ տերևը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում, տաք տեղում։ Քամեք։ Խմեք 50-ական մլ, օրը 4 անգամ` սնվելուց մեկ ժամ հետո։

Հակահելմինտային. Վաղ գարնանը (մարտ-ապրիլ) առանձնացրեք մատղաշ ճյուղերի կեղևը։ Երկու հարյուր մլ տարողություն զբաղեցնող մանրացրած հումքը 30 րոպե եփեք 600 մլ եռջրում։ Չորս ժամ թրմեք ջերմապահի մեջ։ Քամեք, զտեք քառատակ ծալած թանզիֆով։ Խմեք 3-ական ճ/գ, օրը 3 անգամ, սնվելուց մեկ ժամ առաջ։ Ունի լեղամուղ հատկություն։ Շարունակեք 7-14 օր։

Մաշկը սնուցող. 1 ճ/գ տերևը 15 րոպե եփեք 300 մլ եռջրում։ Քամեք։ Մաքրեք դեմքը։

168.am


Հետևիր մեզ TikTok-ում 😊



Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․