Խոլեստերինի բարձր մակարդակը կարող է առողջական լուրջ խնդիրների առաջացման պատճառ դառնալ, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս ճիշտ սնվել, պարբերաբար մաքրել օրգանիզմը վնասակար տարրերից և հետևել արյան մեջ խոլեստերինի մակարդակին:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երեք արդյունավետ միջոց, որոնք կօգնեն մաքրել անոթները կուտակված խոլեստերինից և խուսափել հետագայում բազմաթիվ բարդությունների առաջացումից:
1. Լորենու ծաղիկներ
Լորենու չորացրած ծաղիկները կարելի է գնել դեղատնից: Դրանք հարկավոր է մանրացնել սրճաղացով, այնուհետև օգտագործել անոթները մաքրելու համար: Անհրաժեշտ է օրական 3 անգամ ստացված փոշուց մեկական թեյի գդալ կուլ տալ, այնուհետև մի փոքր գոլ ջուր խմել: Այս միջոցով բուժման կուրսը տևում է 1 ամիս: Այս բույսը ոչ միայն նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, այլև մաքրում է օրգանիզմը շլակներից և օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից:
2. Լոբի
Անոթները մաքրելու հիանալի միջոց է նաև լոբին: Հարկավոր է երեկոյան կես բաժակ լոբուն (կամ ոլոռին) ավելացնել մի փոքր ջուր և թողնել ամբողջ գիշեր: Առավոտյան անհրաժեշը է լոբին քամել, ավելացնել թարմ ջուր ու մի պտղունց կերակրի սոդա և եփել: Խաշած լոբին հարկավոր է բաժանել երկու մասի և ուտել օրվա ընթացքում: Բուժման կուրսը տևում է 3 շաբաթ: Մասնագետների հավաստմամբ՝ օրական առնվազն 100 գրամ լոբի ուտելը կօգնի նվազեցնել խոլեստերինի մակարդակը մոտ 10%-ով:
3. Նեխուր
Այս բույսը նույնպես շատ արդյունավետ միջոց է անոթները մաքրելու համար: Հարկավոր է նեխուրի ցողունները կտրատել և 1-2 րոպե ընկղմել եռացող ջրի մեջ: Այնուհետև ավելացնել դրանց քունջութի սերմեր և համեմել մի փոքր աղով ու ձիթայուղով: Այս համեղ ու օգտակար ուտեստը կօգնի արդյունավետ կերպով մաքրել անոթները, սակայն հարկ է հիշել, որ այն հակացուցված է զարկերակային ցածր ճնշում ունեցողներին:
Հետևիր մեզ TikTok-ում 😊