Գլխավոր էջ » Սեքս. Քրեական |
23-ամյա երիտասարդը հղիացրել է 15-ամյա անչափահասին և կանգնել դատարանի առջև
Արագածոտնի մարզի բնակիչ 23-ամյա Էդիկ Մ-ն հղիացրել է Արմավիրի մարզի 15-ամյա բնակչուհուն և կանգնել դատարանի առջև,- գրում է News.am-ը:
Գործի նյութերի համաձայն՝ 23-ամյա Էդիկ Մ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա փաստական ամուսնական հարաբերության մեջ մտնելով Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակչուհի, ակնհայտ 16 տարին չլրացած անչափահաս Գ. Խ-ի հետ, փոխադարձ համաձայնությամբ Շամիրամ գյուղում գտնվող իր տանը սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ: Արդյունքում` անչափահասը հղիացել է, ինչը պարզվել է, երբ արդեն 23-24 շաբաթական հղիություն է ունեցել: Քրեական գործ է հարուցվել 141 հոդվածի հատկանիշներով (18 տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-200-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Տարածել... Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی | ||||||||||
Դիտումներ: 423 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|