Գլխավոր էջ » Սեքս. Քրեական |
31-ամյա առաքիչը առևանգել և բռնաբարել է սիրելիին, քանի որ նա ուզում էր հեռանալ
31-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել երիտաարդ աղջկան առեւանգելու եւ բռնաբարելու համար: NEWS.am-ի թղթակցին Քննչական կոմիտեից հայտնեցին, հոկտեմբերի 2-ին որոշում է կայացվել նրան մեղադրանք առաջադրել Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առեւանգելը) եւ 138-րդ հոդվածի 1-ին (բռնաբարություն) կետերի հատկանիշներով: Մեզ հայտնի դարձավ, որ երիտասարդը բարձրագույն կրթություն ունի, աշխատում է որպես առաքիչ: Բանն այն է, որ նա տեղեկանալով, որ սիրելին ցանկանում է նշանադրությունը չեղյալ համարել, նրան ժամադրել է, այնուհետեւ տուն ուղեկցելու պատրվակով ծանոթներից մեկի «Մերսեդեսով» առեւանգել է ու գիշերը բռնաբարել: Ահազանգը ոստիկանությունը ստացել է սեպտեմբերի վերջին:
Տարածել... Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی | ||||||||||
Դիտումներ: 880 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|