Գլխավոր էջ » Սեքս. Քրեական |
33-ամյա արարատցի սադիստը ստորացրել ու տանջել է կնոջը
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ ավարտվել է Դավիթ Մ.-ի գործի դատական քննությունը:
33-ամյա Դավիթին մեղադրանք էր առաջադրվել իր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջը խոշտանգելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի1-ին մասով: Տուժող Ալլան (անունը փոխված է) Դավիթի 4 անչափահաս երեխաների մայրն է: Դավիթ Մ.-ն, լինելով 33 տարեկան, հասցրել է նախկինում դատապարտվել… 5 անգամ: Վերջին երկու դատվածությունները մարված չեն: ![]() Դատարանը հաստատված է գնահատել հետևյալ փաստական հանգամանքները: 2008 թվականից Դավիթ Մ.-ն փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է եղել Ալլա Հ.-ի հետ, համատեղ կյանքի ընթացքում ունեցել են չորս երեխա: 2016 թվականի դեկտեմբերից Դավիթի ու կնոջ հարաբերությունները լարվել են: Դավիթը ալկոհոլի ազդեցության տակ կնոջը պարբերաբար ծեծել է: Հերթական անգամ, ըստ դատական ակտի, 2017 թվականի նոյեմբերի 8-ին, ժամը 21-ի սահմաններում Դավիթը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իրենց տանը՝ չորս անչափահաս երեխաների ներկայությամբ, վիճել է կնոջ հետ, քաշքշել է նրա հագուստներից, հայհոյանքներ է տվել: Կինը, չցանկանալով վիճաբանությունը շարունակել, փորձել է տանից դուրս գալ: Բայց Դավիթը կանգնել է դռան առաջ ու թույլ չի տվել: Նա շարունակել է իր հակաիրավական գործողությունները՝ քաշքշել է կնոջ հագուստից ու ձեռքերից, կնոջը այդպես քաշքշելով՝ տարել է լոգասենյակ, մատնացույց է արել ժավելի տարան ու ծաղրանքի ենթարկելով կնոջը՝ պահանջել է, որ նա խմի ժավելն ու մեռնի: Կնոջ նկատմամբ Դավիթի բռնությունը տևական ժամանակ շարունակվել է, նա կնոջը հոգեկան տառապանք է պատճառել: Կինը, լինելով այդ տառապանքի ազդեցության տակ, նույնիսկ պահի տակ ցանկացել է խմել ժավելի տարայից, այն վերցրել, մոտեցրել է բերանին, բայց տարան դատարակ է եղել… Դավիթը, ըստ դատական ակտի, «շարունակել է զվարճանալ ու ծաղրել» Ալլային՝ առաջարկել է, որ նա ջուր լցնի ժավելի տարայի մեջ, խառնի ու ժավելի մնացորդների հետ խմի: Ալլան ստիպված է եղել զանգահարել իր մորը ու խնդրել, որ նա ահազանգի ոստիկանություն: Ոստիկանների ժամանելուց հետո միայն Դավիթ Մ.-ն դադարեցրել է կնոջ խոշտանգումը: Դատարանում Դավիթ Մ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, որ 2016 թվականի դեկտեմբերից սկսած՝ հաճախ է վիճել կնոջ հետ, նրան ծեծել է, բայց նա չի բողոքել, ինքն էլ պատասխանատվության չի ենթարկվել: Դեպքի օրը կնոջ հետ երեխաների ներկայությամբ վիճել է՝ նրա կողմից հեռախոսով զանգելու հետ կապված: Վիճաբանության ընթացքում Ալլան հայտնվել է «բորբոքված, հիստերիկ, հոգեպես անհավասարակշիռ վիճակում, ասել է, թե գնում է՝ ժավել խմի: Ինքն էլ նրան ասել է՝ ինձ համար մեկ ա, ինչ անես՝ քեզ կանես…»: Ալլան վերցրել է ժավելի տարան, ցանկացել է խմել, բայց տարան դատարկ է եղել: Դրանից հետո իրենց տուն են եկել ոստիկանները, վեճը դադարել է: Դավիթ Մ.-ն հայտնել է, թե զղջում է կատարվածի համար, եթե հարբած չլիներ՝ այդ քայլին չէր գնա: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Տարածել... Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی | ||||||||||
Դիտումներ: 518 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|