Գլխավոր էջ » Սեքս ուղեցույց |
3 քայլ, որ կօգնեն պահպանել կրծքի առաձգականությունը
Տարիների ընթացքում ցանկացած բնական կուրծք կախվում է՝ նմանվելով «սպանիելի ականջների»: Նույնիսկ ֆիզիկայից հեռու աղջիկները կարող են նշել այս դժբախտության հիմնական պատճառը՝ առաձգականություն: Այս երևույթի դեմ պայքարելն անիմաստ է: Մինչդեռ կան բազմաթիվ այլ պատճառներ, որոնք ենթակա են շտկման: 1. Ձգույշ եղիր դիետաների հարցում Մեծ կուրծքը կարող է իրոք ավելի շուտ կախվել, քան փոքրը. այն ավելի ծանր է: Սակայն քաշի արագ կորուստն ու վերականգնումը շատ ավելի կրիտիկական են համարվում, քանի որ մաշկը չի հասցնում հարմարվել ծավալի փոփոխություններին և սկսում է կախվել: 2. Հրաժարվիր քաղցրից Ածխաջրերը (խմորային ուտելիքն ու քաղցրավենիքը), ինչպես պարզվում է, կանխում են մաշկի կոլագենի առաջացումը... իսկ կաթնագեղձի ողջ ծանրությունը հենվում է մաշկի վրա, այլ ոչ թե մկանի: Որքան շատ լինի կոլագենը, այնքան ավելի բարձր կլինի կուրծքը: 3. Հանիր կրծկալը Բժիշկ-մամոգրաֆների մեծ մասն այն կարծիքին է, որ կրծկալը չի պաշտպանում կուրծքը կախվելուց. ընդհակառակը՝ շարունակական աջակցությունը թուլացնում է կրծքի բնական միացությունները: Կրծքի ամենաանխուսափելի ձևը 3D խաբկանք «Եվրոպայում հաճախորդների մեծ մասը, ովքեր ցանկանում են մեծացնել Պամելա Անդերսոն Պահանջարկն աճում է ... Սակայն երբեմն հասկանում ես, որ քեզ պարզապես խաբել են: Արդյո՞ք նորմալ է Որոշ երևույթներ մտահոգիչ են թվում, սակայն իրականում մտահոգվելու կարիք չկա... Վտանգավոր է։ Ուշադիր եղիր: Նորմալ է: Մի կուրծքը մեծ է մյուսից Նման երևույթ բավական հաճախ է դիտարկվում: Դա նույնն է, ինչ փոքր-ինչ տարբեր ձեռքերը, ոտքերը և ականջները: Հիմնականում այդ տարբերությունն այնքան քիչ է, որ միայն դու կարող ես նկատել: Սակայն նույնիսկ 1-2 չափսի տարբերությունը նորմալ է համարվում: Աղվամազեր կրծքի վրա Պտուկի եզրին առկա աղվամազերը հնարավոր է հեռացնել պինցետով: Սակայն եթե մազերը բավական շատ են և ցիկլը խանգարված է, հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ: Հնարավոր է, որ բարձրացած լինի անդրոգենի մակարդակը: Արեոլայի գույնի փոփոխություն Երանգի փոփոխությունը որպես կանոն պայմանավորված է հորմոնային փոփոխություններով՝ դաշտանից առաջ, հղիության ընթացքում, հակաբեղմնավորիչ հաբեր ընդունելու շրջանում: Եթե այս կետերից ոչ մեկը քեզ չի վերաբերում, հարկավոր է դիմել բժշկի: Պտուկի էրեկցիայի բացակայություն «Սեքսի ժամանակ ոմանց մոտ այդ հատվածը միանգամայն անփոփոխ է մնում, այսինքն՝ զգայուն չէ,- ասում է Իրինա Վասիլևան՝ ЕМС կլինիկայում մամոգրաֆիայի բաժնի ղեկավար: - Պարզապես հարկավոր է էրոգեն այլ հատվածներ փնտրել և վերջ»: Կրծքի վրա երակների առաջացում Ինչու են տղամարդիկ այդքան տարված կնոջ կրծքով Հոգեբուժության պրոֆեսոր Լարի Յանգը (Էմորի համալսարան, ԱՄՆ) առաջ է քաշել մի վարկած, ըստ որի այդ տարվածությունը ենթագիտակցական մակարդակի է: Երբ նորածինը սնվում է կրծքի կաթով, մոր օրգանիզմում օքսիտոցինի մեծ քանակություն է արտադրվում (սիրո հորմոն, որը սերտ կապ է ապահովում մոր և երեխայի միջև): Նույն մեխանիզմն առաջանում է նաև սեռերի միջև հարաբերությունների ժամանակ: Սիրային հպումների ընթացքում տղամարդը, շոյելով կուրծքն ու պտուկները, խթանում է կնոջ մոտ օքսիտոցինի առաջացումը: Այդ ընթացքում դրսևորվող նուրբ զգացմունքներն ամբողջությամբ ուղղվում են զուգընկերոջը: Այսինքն՝ քո կուրծքը շոյելով՝ նա բառացիորեն ստիպում է քեզ սիրահարվել իրեն: Դու իմն ես Քո մարմնի ամենագեղեցիկ հատվածը խնամքի կարիք ունի, ուստի առաջարկում ենք ծանոթանալ այս հրաշալի միջոցին: Շաքարավազը մաքրող հատկություն ունի, ձիթապտղի յուղը փափկեցնում է մաշկը, իսկ վանիլի էքստրակտը բարձրացնում է առաձգականությունը: Տաք ցնցուղի տակ ձեռքի շրջանաձև շարժումով այս խառնուրդը քսիր մաշկիդ՝ սկսելով պտուկից: 1 գդալ շաքարավազ + 3 կաթիլ վանիլի էքստրակտ + 3 գդալ ձիթապտղի յուղ Դու՝ մեծի դերում Կուրծքը հիմնականում մարմնի այլ մասերից 2-3 անգամ ավելի արագ է ծերանում: Տրամաբանական է՝ լանջաբացվածքի հատվածի մաշկը երկու անգամ ավելի բարակ է, քան դեմքի մաշկը, իսկ գեղձային հյուսվածքը ենթակա է սթրեսի ազդեցությանը... Այնպես որ, ամեն անգամ դեմքին քսուք քսելիս չմոռանաս, որ նման պրոցեդուրայի կարիք ունի նաև քո կուրծքը: Գել կրծքի համար Gel Buste Tonus Et Fermata Melvita Ձգող լոսյոն կրծքի համար Bust Beauty Firming Lotion, Clarins Քսուք' վզի և լանջաբացվածքի հատվածի համար Suprem' Advance Premium, Methode Jeanne Piaubert Упругий бюст/ «Ձիգ կուրծք», Avon Վերականգնող քսուք լանջաբացվածքի հատվածի համար Suractif Volume Contour, Lancaster
Տարածել... Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی | ||||||||||
Դիտումներ: 825 | | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|