Գլխավոր էջ » Սեքս. Քրեական |
42-ամյա Լուսինեն Թուրքիայում սեռական շահագործման է ենթարկել դստեր 17-ամյա ընկերուհուն
Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Լուսինե Ներսիսյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Նախաքննական մարմնի կողմից Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել հայ կանանց Հայաստանից Թուրքիա տեղափոխելու և այնտեղ սեռական շահագործման ենթարկելու համար: Մեղսագրված երեք դրվագներից մեկով՝ 42-ամյա Լուսինեն թրաֆիքինգի է ենթարկել իր դստեր ընկերուհի, անչափահաս Մարիամին, որը եղել է սոցիալական ծանր վիճակում, մի քանի ամիս ապրել է նրանց տանը: Այս մասին գրում է 1in.am-ը։ 17-ամյա Մարիամի դրվագով Լուսինեին մեղադրանք է առաջադրվել երեխային հավաքագրելու, Թուրքիա տեղափոխելու, սեռական շահագործման ենթարկելու համար, չափահաս Էլմիրայի դրվագով՝ երկու և ավելի անձանց թրաֆիքինգի համար, իսկ չափահաս Կարինեի դրվագով՝ երկու և ավելի անձանց թրաֆիքինգի համար, որը կատարվել է ՀՀ պետական սահմանը հատելով՝ անձի տեղափոխումը կազմակերպելու միջոցով: Ըստ մեղադրանքի՝ Լուսինեն բարձր վարձատրվող աշխատանքով ապահովելու կեղծ խոստումներով, խարդախությամբ, պոռնկության շահագործման նպատակով 2010 թվականին Երևանում հավաքագրել է չափահաս Էլմիրային ու անչափահաս Մարիամին, օգոստոս ամսին կազմակերպել նրանց տեղափոխումը Թուրքիայի Մարմարիս քաղաք և այնտեղ ստիպել է, որ զբաղվեն մարմնավաճառությամբ՝ տիրանալով նրանց աշխատած գումարներին: Տուժող Մարիամը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պնդել է, որ ընկերուհու մայրը՝ Լուսինեն, իմանալով իր անապահով վիճակի մասին, իրեն խոստացել է հազար դոլար աշխատավարձով Թուրքիայում տուն մաքրողի աշխատանքով ապահովել: Ինքը վստահել է նրան, քանի որ հարգել ու սիրել է: Լուսինեն, նրա դուստրը, ինքը և Թբիլիսիում իրենց միացած Էլմիրան Թուրքիա են մեկնել 2009 թվականի ամռանը: Իր ճանապարհածախսը կատարել է Լուսինեն, բայց պայման է դրել, որ Թուրքիայում պիտի աշխատի ու պարտքը մարի: Մարմարիս քաղաքում ապրել են հյուրանոցում: Միայն այդտեղ է Լուսինեն ասել, որ մարմնավաճառի աշխատանք պիտի անի: Եթե չի ցանկանում, կարող է իր հաշվին հետ գնալ՝ վճարելով նաև պարտքի գումարը: Անձնագիրը եղել է Լուսինեի մոտ, ինքը թուրքերեն չի իմացել, քաղաքին ծանոթ չի եղել, վախեցել է ու ենթարկվել Լուսինեին: Ամեն օր մոտ 12 հաճախորդ է ունեցել, յուրաքանչյուրը մոտ 100 դոլար է վճարել: Գումարը վերցրել է Լուսինեն, իրեն ոչինչ չի տվել, վերջում ինքը դեռ հազար դոլար էլ, նրա ասելով, պարտք է մնացել: Թուրքիայում իրեն վիրահատել են, բայց վիրահատությունից երկու օր հետո Լուսինեն ստիպել է, որ ինքը մարմնավաճառությամբ զբաղվի: Վիրահատության արժեքը վճարել է Լուսինեն: Չափահաս Էլմիրան էլ է Լուսինեի «թևի տակ» մարմնավաճառություն արել Մարմարիսում: Ըստ քրեական գործի՝ նրա համար հաճախորդներ է ապահովել և աշխատած գումարները տնօրինել է Լուսինեն: Էլմիրան Թուրքիայում մարմնավաճառություն է արել մոտ մեկ ամիս, իսկ Մարիամը՝ երկու: Ըստ տուժողների՝ Լուսինեն մարմնավաճառության է ուղարկել նաև իր անչափահաս դստերը, ով երեխա է ունեցել ու դարձել անչափահաս մայրիկ: Ըստ մեղադրանքի՝ Լուսինեն իր մոտ է պահել Էլմիրայի ու Մարիամի անձնագրերը, օգտվել նրանց խոցելի վիճակից, լեզու չիմանալու, տեղանքին անծանոթ լինելու հանգամանքներից, վախեցրել, հոգեբանական ճնշում է գործադրել ու ենթարկել իր կամքին: Հոկտեմբերին Լուսինեն, իր դուստրը և անչափահաս տուժող Մարիամը վերադարձել են Հայաստան: Ճանապարհին Լուսինեն իր համար գնել է «Ֆիատ Պունտո» ավտոմեքենա: Հաջորդ հավաքագրվածը, ըստ քրեական գործի, եղել է չափահաս Կարինեն: Նախկինում Հայաստանում մարմնավաճառությամբ զբաղված Կարինեն Թուրքիա է մեկնել 2011 թվականի մայիսին: Քանի որ մտադիր չէր Թուրքիայում մարմնավաճառություն անել, ուստի Լուսինեին չէր ասել, որ վիրահատված է, բժիշկներն արգելել են սեռական հարաբերություններ ունենալ: Լուսինեն նրան խոստացել էր մատուցողի լավ վարձատրվող աշխատանք, բայց Թուրքիա՝ Մարմարիս հասնելուն պես առաջարկել է մարմնավաճառություն անել: Կարինեն հայտնել է վիրահատված լինելու մասին: Հիասթափված Լուսինեն վերադարձրել է նրա անձնագիրն ու ասել, թե կարող է վերադառնալ Հայաստան: Փող չի տվել: Կարինեն Հայաստան է հասել Հունաստանում գտնվող մայրիկի ուղարկած գումարով: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2012 թվականի դեկտեմբերի 18-ի դատավճռով Լուսինեին մեղավոր է ճանաչել միայն Էլմիրայի ու Մարիամի դրվագներով, իսկ Կարինեի դրվագով արդարացրել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: Լուսինե Ներսիսյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել 8 տարի ազատազրկումը: Պատժի կրման սկիզբը՝ 2011 թվականի հուլիսի 21-ից: Ներսիսյանի գույքի, այդ թվում՝ ավտոմեքենայի վրա դրված կալանքը վերացվել է: Լուսինե Ներսիսյանն իրեն ընդհանրապես մեղավոր չի ճանաչել: Խնդրել է ազատ արձակել, որ վերադառնա տուն ու տեր կանգնի աղջկան ու թոռին: Վերաքննիչ բողոքով նա ու իր շահերի պաշտպանը խնդրել են արդարացման դատական ակտ կայացնել: Դատավճիռը բողոքարկած մեղադրողն էլ խնդրել է բեկանել դատավճռի՝ արդարացման մասը, Լուսինեին մեղավոր ճանաչել նաև Կարինեի դրվագով ու դատապարտել 9 տարի ազատազրկման: Ըստ մեղադրողի՝ Թուրքիայից վերադառնալու ժամանակ գնված մեքենան Լուսինե Ներսիսյանի կողմից ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով ու պետք է բռնագրավվի: Վերաքննիչ դատարանում Լուսինեն հայտարարեց, թե Հայաստանի հարկային մարմիններում ինքը գրանցված է եղել որպես հարկատու, խանութ է ունեցել, երկար ժամանակ զբաղվել է Թուրքիայից Հայաստան ներկրած հագուստի առևտրով: Թուրքիայում աշխատել է ժամացույցների խանութում՝ որպես վաճառող, աշխատավարձ է ստացել: Ուրիշներին շահագործման ենթարկելու կարիքը չի ունեցել, մեքենան գնել է ազնիվ ճանապարհով վաստակած գումարով: Ինքը հարգում է օրենքները ու երբեք դրանք չի խախտել: Վերաքննիչ քրեական դատարանը, լսելով կողմերի հիմնավորումներն ու առարկությունները, մերժեց ինչպես ամբաստանյալ Ներսիսյանի, այնպես էլ մեղադրողի բողոքները: Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 8 տարի ազատազրկումով, գնահատվեց որպես օրինական, հիմնավորված ու թողնվեց անփոփոխ:
Տարածել... Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی | ||||||||||
Դիտումներ: 576 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|