Գլխավոր էջ » Սեքս ուղեցույց |
Ամուսինը բռնացրել է կնոջը դավաճանելիս, նկարահանել այդ ամենը և գցել YouTube
Replik.am-ը գրում է. Ամուսնական դավաճանությունը շատ տգեղ, իսկ ավելի ճիշտ սխալ քայլ է, սակայն կնոջը դավաճանության պահին բռնացնելը, այդ ամենը նկարահանելը և համացանցում տեղադրելը, հավանաբար ավելի տգեղ է: Ահա այսպես է որոշել սեփական կնոջը պատժել բրիտանացի տղամարդը, ով կնոջը «բռնացրել է» հենց դավաճանության պահին, նկարահանել այդ ամենը և տեղադրել YouTube-ում: Համացանցում հայտնված տեսանյութում երևում է արտասվող կինը, ով դեմքը ծածկում է սավանով: «Այս կադրերը լինելու են YouTube-ում»,-ասել է ամուսինը կնոջը նկարահանելով: Իսկ այդ ընթացքում վատ վիճակում հայտնված կինը աղաչում է ամուսնուն տեսանյութը չհրապարակել, սակայն վերջինս անդրդվելի է մնում: Բարկության պահին ամուսինը կարծես մոռանում է ինչի համար է նկարահանում կնոջը և սկսում է քննադատել նրան անկողինը վատ հարդարելու և սառնարանը դատարկ պահելու համար: Միևնույն ժամանակ նա բղավում է. «Ես գիտեի, որ դու ինչ-որ բան թաքցնում ես, ես գիտեի»: Դժվար է պատկերացնել սրանից ավելի դաժան պատիժ, սակայն տեսանյութը ամուսնուն հավանաբար ավելի շատ պետք է նեղություն տա, քան կնոջը:
Տարածել... Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی | ||||||||||
Դիտումներ: 494 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|