Գլխավոր էջ » Առաջին սեքս, կուսություն |
Առաջին սեռական հարաբերություն. ե՞րբ և ինչպե՞ս...
Սեռական առաջին փորձը կաևոր փորձություն է յուրաքանչյուր կողմի համար: Տղան ցանկանում է ապացուցել, որ հաճելի է, փորձառու, հմուտ ու սիրող, աղջիկն էլ, որ սա առաջինն է, վախում է, ցավում, կամ որ պատրաստ է որոշակի ամիսներ անց հմտանալու և հաճույք պատճառելու իր կողակցին: Առաջին գիշերը, երբ և ինչպես… Մասնագետները պնդում են, որ առաջին սեքսն անպայման պետք է լինի երկու կողմի համաձայնությամբ ու ցանկությամբ, որպեսզի մերձեցումը լինի ավելի տաք ու առանց խոչընդոտների ու հիասթափությունների: Որտեղ… Գուցե բնության գրկում սեքսը Ձեզ դուր է գալիս, կամ էլ մեքենայում, պատուհանի գոգին… Վատ գաղափարներ չեն, եթե այն կիսում եք երկուսով: Մեկի համաձայնության դեպքում գուցե ամեն բան կիսատ թվա, իսկ երկուսիդ ընտրությունը կնպաստի ավելի զգացմունքային սեքսին, ավելի պատրաստված հարաբերության: Միջավայրը կնպաստի այդ ամենին: Պետք է ընտրել այնպիսի վայր, որտեղ կլինի սպիտակ ու անուշ տաք մեծ անկողին և անպայման ցնցուղ ընդունելու հնարավորություն: Առաջին անգամը, այո, ցավոտ է… Աղջկան կանգնեցնում է առաջին սեռական ակտից առաջ ունեցած վախը: Ցավն առաջանում է կուսաթաղանթի պատռվածքի հետևանքով, եթե օրինակ աղջիկը ակտի ժամանակ չափազանց լարված է պահում իր մկանները, և խորհուրդ է տրվում թուլացնել մկանները` առնանդամի մուտքը հնարավորինս հեշտացնելու համար: Իսկ ցավը մեղմացնելու համար սեքսապատոլոգները հուշում են, որ տղամարդն իր առնանդամը պետք է հնարավորինս արագ ու կտրուկ մտցնի աղջկա սեռական օրգանի մեջ, դա նշանակում է, որ երկար տանջվելու կարիք չի լինի. ցավը կտրուկ կառաջանա և արագ կանհետանա, չնայած ուժ էլ գործադրել պետք չէ: Մյուս դեպքում էլ պետք է գործել հնարավորինս դանդաղ, անշտապ գործել ու կիսվել կարծիքներով, հարմարվել մեկդ մյուսին:
Տարածել... Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی | ||||||||||
Դիտումներ: 1377 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|