Գլխավոր էջ » Սեքս. Քրեական |
Արսեն Խոջոյանի 17-ամյա զոհը ծննդաբերել էր ու ստել՝ հղիացել է խորթ հորից. մանրամասներ՝ աղմկահարույց սպանությունից
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում անչափահաս ամբաստանյալի մահվան կապակցությամբ կարճվել է վարույթում գտնվող քրեական գործը՝ սուտ մատնության մեղադրանքով: Անչափահաս ամբաստանյալը՝ Աստղիկ Հ.-ն, բնական մահով չի մահացել, անչափահաս աղջիկը սպանվել է 2016 թվականի հունիսի 25-ին Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի «Ճակատի աղբյուր» կոչվող վայրում: Աստղիկին հասցվել էին դանակի բազմաթիվ հարվածներ: Նա մահացել է Շամշադինի հիվանդանոցում: Աստղիկ Հ.-ին սպանելու համար մեղադրվում է Վերին Կարմիրաղբյուր գյուղի 25-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը:Հիշեցնենք, որ Արսեն Խոջոյանը 2014 թվականի մարտի 7-ին հայտնվել էր ադրբեջանական կողմում և Հայաստան էր վերադարձվել ապրիլին: Արսեն Խոջոյանի ազգականն էր 2014 թվականի հունվարի 28-ին ադրբեջանական կողմում հայտնված Մամիկոն Խոջոյանը, ով խոշտանգված վիճակում Հայաստան վերադարձվեց մարտի 4-ին ու մահացավ: Ինչ վերաբերում է սպանված Աստղիկ Հ.-ի վերաբերյալ քրեական գործին, ապա այդ գործը ի սկզբանե քննվել էր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ: 1999 թվականի ապրիլի 14-ին ծնված, 9-ամյա կրթությամբ Աստղիկը, այն բանից հետո, երբ հանրապետական հիվանդանոցում ծննդաբերել ու երեխա էր ունեցել, 2015 թվականի ապրիլի 26-ին Երևանում՝ ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր տվել, թե 2014 թվականի հունիսից մինչև դեկտեմբեր Տավուշի մարզի գյուղերից մեկում խորթ հայրը, տեղյակ լինելով, որ իր16 տարին չի լրացել, սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ: Խորթ հայրիկի մեղքը չէր հաստատվել, իսկ Աստղիկին մեղադրանք էր առաջադրվել սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Ընդհանուր իրավասության դատարանում Աստղիկ Հ.-ն իրեն մեղավոր էր ճանաչել ու հրաժարվել էր ցուցմունքներ տալուց: Նախաքննական ցուցմունքներում նա հայտնել էր, թե 2015 թվականի ապրիլի 25-ին «Արմենիա» հիվանդանոցում երեխա է ունեցել: Հաջորդ օրը ոստիկանության աշխատակիցներ են այցելել իրեն, հարցրել են, թե ով է երեխայի հայրը: Քանի որ ինքը շփոթված էր, չգիտեր, թե ով է երեխայի «նյութականը հոգալու», դիտավորյալ նշել է խորթ հոր անունը, որպեսզի նա պարտավորված լինի խնամելու իր երեխային: Հետագայում զղջացել է կատարածի համար: Բացի այդ՝ իր հղիությունը սկսվել է 2014 թվականի օգոստոսի վերջերին, իսկ ինքը օգոստոսի սկզբից Լոռու մարզում է եղել ու կրկին Տավուշի մարզի իրենց գյուղ է գնացել սեպտեմբերի կեսերին, երբ արդեն հղի էր… Աստղիկի մայրը հայտնել էր, որ տուժողն իր երկրորդ ամուսինն է: Նա գտնվում է Ռուսաստանում՝ արտագնա աշխատանքի: Իր անչափահաս դուստր Աստղիկը 2015 թվականի ապրիլին «Արմենիա» հիվանդանոցում ծննդաբերել է, ոստիկաններին էլ ասել է, թե իր հետ սեռական հարաբերություններ է ունեցել խորթ հայրը: Ինքը համոզված է, որ դուստրը ստել է, քանի որ ամուսինը նրան վերաբերվել է որպես հարազատ աղջկա: Աստղիկն իրենց տանը գտնվելու ժամանակ մշտապես եղել է իր տեսադաշտում: Եթե ամուսինը նրա նկատմամբ որևէ արարք կատարեր, ինքը կնկատեր: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Աստղիկն իրեն ասել է, թե ստել է, որովհետև հուսալքված է եղել, խորթ հոր անունը տվել է, որ երեխային խնամող լինի… Անչափահաս տարիքում մայրացած Աստղիկի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել… ծնողի հսկողությանը հանձնելը: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Տարածել... Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی | ||||||||||
Դիտումներ: 742 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|