Գլխավոր էջ » Նա և Նե - Բազմազան |
Աշխարհում յուրաքանչյուր յոթ վայրկյանում 15-ից ցածր տարիքի աղջիկ Է ամուսնանում
Աֆղանստանում, Եմենում, Հնդկաստանում, Սոմալիում եւ նման այլ երկրներում տասը տարեկան աղջիկներին ստիպում են ամուսնանալ իրենցից տարիքով շատ ավելի մեծ տղամարդկանց հետ, նշվում Է զեկույցում: Վաղ ամուսնությունները հաճախ խորտակում են աղջիկների կյանքը. նրանք զրկվում են կրթություն ստանալու եւ զարգանալու հնարավորությունից, նշում են կազմակերպությունում: Նաեւ աղջիկներին փաստորեն զրկում են երեխա լինելու իրավունքից: Հետազոտության հեղինակների կարծիքով՝ վաղ ամուսնացած աղջիկները սովորաբար չեն կարողանում դպրոց հաճախել: Ընտանեկան բռնության, ծաղրուծանակի ու սեռական բռնության ենթարկվելու նրանց շանսերն անհամեմատ ավելի մեծ են: Աղջիկները վաղ են հղիանում, ինչպես նաեւ ենթակա են սեռական ճանապարհով փոխանցվող տարբեր հիվանդությունների, ներառյալ ՄԻԱՎ-ը: Վաղ ամուսնություններն առանձնապես տարածված են աղքատ երկրներում, որտեղ տեղի են ունենում զինված հակամարտություններ եւ հումանիտար ճգնաժամեր: Օրինակ, հաճախ աղջիկներին մարդու են տալիս փախստականների ընտանիքներում, որպեսզի նրանց փրկեն աղքատությունից: Կազմակերպության զեկույցում կազմվել Է աշխարհի երկրների վարկանիշը՝ կախված այն հնարավորություններից, որ նրանք տալիս են աղջիկներին: Վարկանիշը հաշվի Է առնում այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են՝ երեխաների ամուսնությունների տարածվածությունը, այն տարիքը, երբ կինն առաջին անգամ երեխա Է ունենում, մայրերի մահացությունը, կանանց կրթության մակարդակը եւ այլ գործոններ: Վարկանիշի վերջնամասում գտնվում են Նիգերը, Չադը, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, Մալին եւ Սոմալին: Բոլոր այս երկրներում աղջիկները վաղ են ամուսնանում եւ վաղ են երեխաներ ունենում, նրանք հաճախ են մահանում ծննդաբերելիս եւ հազվադեպ են կրթություն ստանում: Վարկանիշը գլխավորել են Հյուսիսային Եվրոպայի երկրները՝ Շվեդիան, Ֆինլանդիան եւ Նորվեգիան: ԱՄՆ-ը վարկանիշի միայն 32-րդ տեղում Է գլխավորապես այն պատճառով, որ այդ երկրում բարձր Է մայրերի մահացությունը: ԱՄՆ-ում 14 կին Է մահանում յուրաքանչյուր հարյուր հազար ծննդաբերության հաշվով: Մայրերի մահացության նույն մակարդակն Է Ուրուգվայում եւ Լիբանանում:
Տարածել... Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی | ||||||||||
Դիտումներ: 522 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|