Գլխավոր էջ » Հարցեր սեքսոլոգին (կանայք) |
Այն ամենը, ինչ ՉԻ ԿԱՐԵԼԻ անել դաշտանային ցիկլի ժամանակ
EnterTrain-ը պատմում է՝ ինչ չի կարելի անել դաշտանային ցիկլի ժամանակ, եթե ուզում ես պահպանել առողջությունդ: Ամսեկանների ժամանակ երբեմն կանայք ցավեր են ունենում որովայնի ներքևի հատվածում, այդ ժամանակ կարելի՞ է ցավազրկող դեղամիջոցներ խմել: Կարելի է, բայց անհրաժեշտ է մի քանի բան հաշվի առնել: Նախ՝ կտրականապես արգելված է ընդունել արյան մակարդման և արյունագոյացման վրա ազդող դեղամիջոցներ՝ անալգին և ասպիրին: Երկրորդ՝ պետք չէ ինքն իրեն ցավազրկող նշանակել, նույնիսկ եթե այն ացետիլսալիցիլային թթու չի պարունակոււմ, այլ պարացետամոլ: Ավելի լավ է՝ վստահել բժշկի նշանակմանը: Դաշտանի ժամանակ փոխվում է հորմոնալ ֆոնը, հետևապես, փոխվում է օրգանիզմի արձագանքը դեղերին: Կարող են ալերգիաներ առաջնալ: Կարող է օրգանիզմը չտանել բժշկի՝ վարակի դեմ նշանակած դեղերը, օրինակ՝ հակաբիոտիկները: Եթե զգում ես, որ ինչ-որ բան այնպես չէ՝ սրտխառնոց ունես, գլխապտույտ, մշտական թուլություն, ցան, կտրուկ ցավ, ստամոքսի խանգարում, անմիջապես հիավանդանոց գնա:
Ինչո՞ւ ամսեկանների ժամանակ չի կարելի տաք վաննա ընդունել: Քանի որ դա խթանում է արյունագոյացումը և կարող է արյունահոսության պատճառ դառնալ: Նույնը վերաբերում է տաք լոգանքին կամ սաունային: Ուժեղ արյունահոսություն կարող է առաջացնել նաև ալկոհոլի ընդունումը. այն լայնացնում է արյունատար անոթների պատերը, այնպես որ, դաշտանի ժամանակ խմել չափազանց անցանկալի է: Որոշակի մթերքներ ևս չարժե ուտել նույն պատճառով՝ շոկոլադ, խմորիչով հաց, չափազանց կծու և աղի մթերքներ, թթվասեր, ընկուզեղեն, ձու, կաթ, սուրճ, երշիկեղեն: Այսպիսի սնունդը կարող է ամսեկանի ժամանակ գլխացավի, նույնիսկ գլխապտույտի պատճառ դառնալ:
Տարածել... Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی | ||||||||||
Դիտումներ: 1096 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|