Գլխավոր էջ » Առաջին սեքս, կուսություն

Այն դեռահաս տղաների ու աղջիկների համար, ովքեր շտապում են առաջին Ինտիմ մերձեցման հարցում


 
loading...

 

Դեռահասների սեռական վաղ կյանքի վերաբերյալ տարաբնույթ հարցեր են առաջանում՝ սեռական կյանքի վաղ սկիզբն ի՞նչ վնաս կարող է հասցնել պատանու օրգանիզմին, կարելի՞ է սեռական կյանքն սկսել 15 տարեկանից և ինչո՞ւ սպասել, եթե օրգանիզմն արդեն պատրաստ է, եթե ֆիզիոլոգիապես հասունացել է և այլն։

Սեռական կյանքի միջին սկիզբ
Ժամանակակից հասարակության մեջ մարդկանց մեծամասնությունն առաջին հերթին կենտրոնանում է մասնագիտական աճի ու կայունացման, հետո նոր միայն ընտանիքի վրա։ Ըստ այդմ՝ շատերն իրենց առաջնեկին ունենում են 25 տարեկանում (կանայք) և 28-30 տարեկանում (տղամարդիկ), իսկ այ սեռական կյանքն սկսում են միջինում 15-17 տարեկանում։

Վաղ սեռական կյանքի պատճառները տարաբնույթ են․ դեռահասը ձգտում է ինքնահաստատվել, բարձրացնել ինքնագնահատականը, ամրապնդել իր հեղինակությունը հասակակիցների միջավայրում, որտեղ խրախուսվում է վաղ սեռական կյանքը, այլոց ցույց տալ, որ ինքն արդեն մեծ է, բավարարել ընդունված և սիրված լինելու պահանջմունքը և այլն։

Պետք է իմանալ, որ ընդունված և սիրված լինելու, հեղինակությունն ամրապնդելու ավելի արդյունավետ միջոցներ կան։ Սեռական կյանքի վաղ սկիզբը դեռևս չամրացած օրգանիզմին և հոգեբանական առողջությանն սպառնում է բազմաթիվ խնդիրների առաջացմամբ։

Հղիություն
Առաջին տեղում վաղ հղիության վտանգն է։ Հարցն այն է, որ ֆիզիոլոգիական հասունացումը դեռևս չի նշանակում, որ պատանու օրգանիզմը պատրաստ է երեխային կրելուն ու ծննդաբերությանը։ Չէ՞ որ մեր տատիկները երեխա են ունեցել 15-17 տարեկանում՝ գուցե մտածեք դուք։ Պետք է հաշվի առնել, որ այն ժամանակներում կյանքի ռիթմն այլ էր, 42 տարեկանում կինն արդեն տատիկ էր դառնում ևկյանքի միջին տևողությունը ցածր էր։

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ.
 

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan


Նա և Նե - Բազմազան
Սեքս ուղեցույց
Առաջին սեքս, կուսություն
Սեքսի տեսակներ
Սեքսի տեխնիկա
Հարցեր սեքսոլոգին (կանայք)
Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ)
Ero-պատմություններ
Սեքս. Քրեական

Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



Կատեգորիա: Առաջին սեքս, կուսություն | Ավելացրեց: erkusov.com (2018-11-05)
Դիտումներ: 651 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar