Գլխավոր էջ » Նա և Նե - Բազմազան |
Այն, ինչ ոստիկանները զննության ժամանակ հայտնաբերեցին այս աղջկա ամենաինտիմ մասում, իսկական շոկ էր նրանց համար…
28-ամյա ամերիկուհին, ով ձերբակալվել էր թմրանյութերի տարածման համար, կարողացել է ուղղիչ հաստատություն մտցնել լիցքավորված ատրճանակ։ Օկլահոմա քաղաքի բնակչունի Քրիսթի Դոուն Հարիսը ոստիկաններին զարմացրել է մաքսանենգության անսովոր եղանակով, ինչի շնորհիվ կարողացել է բանտ տանել զենքը: Կինը 22 տրամաչափի լիցքավորված ատրճանակը թաքցրել էր հեշտոցում: Այն հայտնաբերվել է միայն բանտում անձնական զննության ժամանակ: Հարիսն ու իր համախոհը՝ Ջենիֆեր Դելանդին, իրավապահների ուշադրությունը գրավել էին փակ ռեստորանի մոտ կայանված ավտոմեքենայում: Ոստիկանական շունն իր վարքով հասկացրել էր, որ Հարիսի մեքենայի սրահում կան արգելված դեղամիջոցներ: Երկու կանայք էլ կալանավորվել էին ու տեղափոխվել բանտ: Բանտի ճանապարհին կինը բազմիցս պահանջել էր կանգնեցնել մեքենան ու իրեն թույլ տալ զուգարան գնալ: Այն, որ ձերբակալվածի մոտ զենք կա, նկատել էր կին սպան՝ Հարիսին մինչ բանտախուց ուղարկելը զննելիս: Վերջինիս կներկայացվի ոչ միայն թմրադեղերի տարածման, այլևս զենքի մաքսանենգության մեղադրանք:
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը
Տարածել... Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی | ||||||||||
Դիտումներ: 597 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|