Գլխավոր էջ » Սեքս ուղեցույց

Չարաճճի աղջիկների համբուրվելու հնարքներ, որոնք խենթացնում են տղաներին


 
loading...

 

Գործածեք այս հիանալի մեթոդները սեքսից առաջ, ընթացքում և հետո, որպեսզի ձեր ննջարանային գործողություններն է՛լ ավելի հետաքրքիր դառնան… Հաճախ շատ զույգեր դադարում են համբուրվել, հենց որ նրանց հարաբերությունները սկսում են խորանալ ու տաքանալ: «Որոշ մարդիկ կարծում են, որ սեքսն այնքան լեցուն  է հաճելի զգացումներով, որ համբույրն արդեն կարևոր չէ», ասում է կլինիկական սեքսոլոգ Կրիստա Բլումը, ով նաև «Ամենաճշգրիտ համապատասխանության թեստ» գրքի հեղինակն է:
 
Իսկ դա շատ տխուր փաստ է, որովհետև ամբողջ սեքսի ընթացքում համբուրվելը (ոչ թե միայն դրա ամենասկզբի ընթացքում) ձեր հաճույքները երկինք կհասցնի: «Շրթունքների մեջ կան հազարավոր նյարդային կետեր, որոնք կիրք են առաջացնում», ասում է Բլումը, «Սեքսից առաջ, դրա ընթացքում և վերջում համբուրվելը չափազանց կրքոտ և բավարարող կարող է լինել»:

Այնուամենայնիվ, ոչ բոլոր համբույրներն են համարվում գրգռող: Հարկավոր է իմանալ, թե սեքսի որ փուլում կոնկրետ որ համբույրն է պետք կիրառել: Բարեբախտաբար, մենք արդեն այդ մասին մտածել ենք և ձեզ համար ցուցակ կազմել: Օգտագործեք այս հնարքները, որպեսզի դրախտ ընկնեք:

Այնպես, ինչպես մարաթոնի վազորդը նախքան վազելը ձգումներ է անում, այդպես էլ ձեր մարմնին է անհրաժեշտ որոշակի մարզանք` նախքան գերակտիվ կրքին անցնելը: «Պետք չէ, որ դու անմիջապես հարձակվես շրթունքների վրա, այլապես դու նրան շատ արագ կգրգռես», ասում է Բլումը: Ընդհակառակը, պետք է նրան դանդաղ ուղղորդել դեպի հաճույքների աշխարհ՝ աստիճանաբար ավելացնելով նրա գրգռվածությունը: Ինչքան դանդաղ, այնքան կրքոտ:

Մանր պաչիկներով ծածկիր նրա ամբողջ դեմքը – բացի շրթունքներից: Հենց նա սկսի գրգռվել, լեզվով տար նրա շրթունքների ուրվագիծը: Նա չափազանց մեծ ցանկություն կունենա քեզ կուլ տալու, բայց թույլ մի տուր… դեռ:
 
Անցիր հաջորդ քայլին – համբուրիր նրա շրթունքները առանց լեզվի մասնակցության: Եթե նա փորձի լեզվով համբուրել, հետ քաշվիր մի քանի վայրկյանով, հետո նորից շարունակիր համբուրվել: Սրա նպատակն այն է, որ խաղաս նրա հետ և քիչ-քիչ տանես նրան դեպի կրքերի ծովը` նրան չտալով կոնկրետ այն, ինչ նա ուզում է:
 
Խաղն ավելի թեժացնելու համար կամաց բռնիր նրա ներքևի շրթունքը քո շրթունքներով ու նրբորեն ծծիր ժամանակ առ ժամանակ: Դա նրան այնքան դուր կգա, որ նա բնազդաբար քեզ էլ նույն հաճույքը կպատճառի:

Նա և Նե - Բազմազան
Սեքս ուղեցույց
Առաջին սեքս, կուսություն
Սեքսի տեսակներ
Սեքսի տեխնիկա
Հարցեր սեքսոլոգին (կանայք)
Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ)
Ero-պատմություններ
Սեքս. Քրեական

Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی


«Նա և Նե. Կնոջ առողջությունը». հոլովակի վերևի աջ անկյունում սեղմեք և ծանոթացեք 51+ այլ տեսանյութերի




Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (2018-11-13)
Դիտումներ: 588 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar