Գլխավոր էջ » Առաջին սեքս, կուսություն |
Ե՞րբ ես պատրաստ առաջին Ինտիմ մերձեցմանը
Հարց. Ե՞րբ գիտես, որ իսկապես պատրաստ ես սեքսով զբաղվել: Պատասխան. Սեքսը շատ ինտիմ բան է: Այն ոչ միայն ֆիզիկական բնույթ է կրում, այլ նաև հոգեբանական: Նորմալ է, երբ դեռահասները ուժեղ սեքսուալ զգացումներ են ունենում, բայց դա չի նշանակում, որ դրա վերաբերյալ անպայման ինչ որ բան է պետք անել: Կարող եք ֆիզիկապես սեքսի համար պատրաստ լինեք, բայց ճիշտ հարաբերություններում չգտնվեք տարբեր պատճառներով: Քանի որ սեքսով զբաղվելը շատ ուժեղ էմոցիոնալ բնույթ է կրում, շատ հեշտ է էմոցիոնալ ցավ ապրելը սխալ մարդու հետ սեքսով զբաղվելու արդյունքում: Սեքսը հարաբերությունների մի մաս է միայն կազմում: Ուրիշ կարևոր մասեր են օրինակ` վստահությունը, փոխադարձ հարգանքը, իրար մասին հոգ տանելը, որոնք բոլորը տեղում պետք է լինեն տվյալ մարդու հետ սեքսի մասին մտածելուց առաջ: Եվ վերջապես, բացի նրանից, որ սեքսը մի կախարդական բան է, այն կարող է նաև պրոբլեմատիկ դառնալ, օրինակ` անցանկալի հղիության կամ տարբեր սեռավարակների պատճառ հանդիսանալ: Դրանցից խուսափելու ամենալավ միջոցը պահպանակ օգտագործելն է:
Տարածել... Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی «Նա և Նե. Կնոջ առողջությունը». հոլովակի վերևի աջ անկյունում սեղմեք և ծանոթացեք 51+ այլ տեսանյութերի
| ||||||||||
Դիտումներ: 912 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|