Գլխավոր էջ » Սեքս ուղեցույց |
Երևանի մերկապարուհիները. բացառիկ ֆոտոշարք
Մերկապարուհիների աշխատանքը շատերի համար մութ աշխարհ է. ասում են նրանք բավականին շատ գումար են վաստակում և դա է հիմնական պատճառը, որ շատ աղջիկներ ցանկանում են այս բնագավառում աշխատել: BlogNews.am–ն եղել է «Sinatra Moonlight» ակումբում, որտեղ լուսանկարել է աղջիկներին և մի քանի հարց ուղղել նրանց:
![]() Ակումբային կյանքը սկսվում է ժամը 21:00-ից: Պարուհիները բոլորն Ուկրաինայից էին, հայ պարուհիներ չկային: Ասում են՝ հայ աղջիկների հետ չեն աշխատում, որովհետև նրանք հաճախ խախտում են պայմանագրի կետերը և կապվում հաճախորդների հետ: Յուրաքանչյուր պարուհու հետ կնքվում է պայմանագիր, որի կետերից մեկն էլ չխմել և թմրանյութեր չօգտագործելն է: ![]() Ես Ուկրաինայից եմ եկել, արդեն տաս տարի է Երևանում եմ: Մասնագիտությամբ բալետմաստեր եմ: Ժամանակին իմ պարի դպրոցը ունեի, իսկ Երևան եկա որդուս համար, քանի որ նա հայ է: Որդիս նորամալ է վերաբերվում իմ մասնագիտությանը: Նա առաջին դասարան է գնում: Պարում եմ արաբական, ռուսական ազգային, գնչուական և այլ ոճի պարեր: Ինձ հաճախ են հրավիրում ելույթ ունենալ հարսանիքներին, ծնունդներին. հայերը սիրում են պարեր: Առհասարակ պարելը դժվար է, երբեմն լինում է, որ հագուստը ծանր է լինում, բայց դու ստիպված ես դա ցույց չտաս: Հինգ տարեկան էի, երբ առաջին անգամ բեմ բարձրացա: Յոթ տարի առաջ բացել էի իմ պարային ստուդիան և երեխաներին պարել էի սովորացնում: Հայաստանում էլ էի ուզում բացել, պարզապես ես հղիացա:
Տարածել... Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی | ||||||||||||
Դիտումներ: 1059 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|