Գլխավոր էջ » Սեքս ուղեցույց |
Էրոտիկ արվեստը Վատիկանի պատերին նորույթ չէր...
Վատիկանի Պապի պալատի այցելուներին պարտադիր ցույց են տալիս Ռաֆայել Սանտիի որմնանկարներով զարդարված 4 սենյակները: Սրահի պատերին 16 տեսարան կա՝ տարբեր դիրքերով կենակցող զույգեր: Էրոտիկ արվեստը Վատիկանի պատերին նորույթ չէր: 1516 թ. կարդինալ Բաբբիենան մտել է եկեղեցու պատմության մեջ՝ վարձելով հենց Ռաֆայելին: Նա լոգասենյակը զարդարել է մերկ կերպարներով: Բայց Կոնստանտինի դահլիճի Ռոմանոյի նկարները ոչնչացվել են, դրանց մասին ոչ ոք չէր իմանա, եթե Մարքանտոնիո Ռայմոնդին չլիներ: Տաղանդավոր փորագրողը և տպագրչը պատճենահանել է Ռոմանոյի նկարները: «16 դիրք»՝ այսպես է կոչվել այդ փորագրություններով տպագիր բրոշյուրը, որը սկսել են վաճառել Հռոմի շուրջը: Փորագրությունների անկեղծությամբ ոգեշնչված՝ պոետ և սատիրիկ Պյետրո Արետինոն որոշել է իր ներդրումն ունենալ: Յուրաքանչյուր աշխատանքի համար նա տեսարանը նկարագրող սոնետ է ստեղծել: Նրա խոսքերը և Ռայմոնդիի կերպարները համատեղվել են գրքում, որն ընթերցողներին ողջունում է հետևյալ խոսքերով. «Եկեք նայելու: Սա դուք եք՝ նրանք, ովքեր սիրում են սիրել և սահմաններ չեն ճանաչում այդ քաղցր զբաղմունքում»: Գիրքը շատ անվանումներ է ունեցել՝ «Արետինոյի դիրքեր», «16 դիրք», «Սիրային դիրքեր»: Այն ինչպես էլ կոչվի, մարդիկ սիրել են այն: Ռոմանոյի, Ռայմոնդիի և Արետինոյի տպագիր աշխատանքների օգնությամբ ստեղծել են առաջին տպագիր պոռնո-բլոքբաստերը: Նրանց աշխատանքն անմիջապես լայն ճանաչում է գտել: «16 դիրքը» այն հազվագյուտ պոռնոհրատարակություններից է, որը զանգվային մշակույթի մաս է դարձել: Գիրքը նույնիսկ հիշատակվում է Շեքսպիրի պիեսում: Ապօրինի տպագրված կրկնօրինակները տարածված են եղել ավելի քան 100 տարի: Ճիշտ է՝ եկեղեցին և կառավարությունը հայտնաբերել և ոչնչացրել են գրքի նմուշները նույն էնտուզիազմով, ինչ մարդիկ այն գնել են: Պատմությունը չի պահպանել Ռայմոնդիի օրիգինալ փորագրությունները՝ բացառությամբ մի քանի մասնիկների Բրիտանական թանգարանում, որոնցից հանված են սեռական օրգանները: Մեր օրերում հայտնի «16 դիրքը» օրիգինալի ավելի ուշ վերանկարումն է: «16 դիրքը» նոր ժանրի սկզբնաղբյուրն է դարձել՝ էրոտիկ գրականության, որն ավելի է զարգացել հաջորդ դարերում: Ավելի ուշ հայտնվել է 19-րդ դարի 10 հայտնի էրոտիկ գիրք, որոնց համեմատ՝ «Մոխրագունի 50 երանգները» այբբենարան է նախադպրոցականների համար: ![]()
Տարածել... Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی | ||||||||||
Դիտումներ: 482 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|