Գլխավոր էջ » Սեքս ուղեցույց

Գայթակղություն` ֆրանսիական տարբերակով


 
loading...

 

Դու ազատ ես նրա հետ, ու չես ամաչում խոստովանել, որ քո` նյարդային լինելու պատճառը դաշտանի օրերն են: Կամ այնքան անկաշկանդ ես, որ սիրում ես զուգարանում եղած ժամանակ դուռը բաց թողնել և զրուցել նրա հետ: Իհարկե, այս ամենում ոչ մի սարսափելի բան չկա: Սակայն եթե ցանկանում ես, որ նա քեզ երկրպագի, հիշիր. անհրաժեշտ է փոքր-ինչ փակ լինել նրա համար... լինել կին-առեղծված:

Կարիք չկա հիշեցնելու, որ երբ նոր էիք հանդիպում, զգեստափոխվելիս անջատում էիր լույսը, իսկ լոգարան մտնելիս միշտ փակում դուռը: Իսկ ա՞յժմ: Առանց երկար մտածելու դու ճեմում ես նրա առջև ներքնազգեստով դաշտանի օրերին: Անկաշկանդ լինելն օգնում է սեքսում առավելագույն հաճույք ստանալ, սակայն La Seduction: How the French Play the Game of Life գրքում հակառակ կարծիք է արտահայտվում, համաձայն որի՝ ամեն ինչ բացեիբաց ցուցադրելն ազդում է սիրո քիմիայի վրա: The New York Times-ի փարիզյան թղթակից Էլեյն Սիոլինոն, ով ապրում է Փարիզում, նշում է, որ ֆրանսիացի կանայք այլ կերպ են նայում գայթակղելու արվեստին: Ֆրանսուհիներն ամեն ինչ բացեիբաց չեն ցուցադրում իրենց տղամարդկանց: Դա իսկապես արվեստ է, և այդ արվեստը պետք է մանրամասն յուրացնել:

Որքան քիչ, այնքան լավ

Ֆրանսուհիները գտնում են, որ իրենց ինտիմ մանրամասները սիրած տղամարդուն ցուցադրելու կարիք չկա, և դրանով մեծացնում են իրենց անձի հանդեպ հետաքրքրությունը. չէ՞ որ եթե տղամարդն ամեն օր տեսնում է քո բարեմասնությունները, նա այլևս չի երազում դրանք մերկացնելու և դրանց տիրանալու մասին: «Ֆրանսուհիներին հաջողվում է անհասանելի և գաղտնի մնալ իրենց տղամարդկանց համար, նույնիսկ եթե տարիներ շարունակ ապրում են միմյանց հետ»,- ասում է Սիոլինոն:
Ուրեմն, լոգանքից հետո փաթաթվիր սրբիչով, լվացած կրծկալը չորացրու նրա աչքից հեռու. կարիք չկա քո մարմնին առավել գրավչություն հաղորդող ներքնազգեստը վերածել չորացող սպիտակեղենի:
Կնոջ գրավչությունը, ըստ ֆրանսուհիների, նաև քչախոսության մեջ է. ամեն ինչ չէ, որ պետք է ասել խոսակցության ընթացքում: Չենք հերքում, «Ուզում եմ զգալ քեզ իմ ներսում» հաղորդագրությունը գայթակղության մեծ տարր է պարունակում, սակայն հավատացեք, գաղտնապահությունն ավելի զգայական է: Ֆրանսիացի կինը չի բացահայտի իր ցանկության ողջ ինտրիգը: Նա կուղարկի իր կիսամերկ ազդրի լուսանկարը` «Նախերգանք» մեկնաբանությամբ: Նա հաստատ կխելագարվի այդ սպասողական վիճակից և կսկսի անհամբեր րոպեները հաշվել` մնացածը տեսնելու համար:

Չմոռանաս մանրուքների մասին

Սիոլինոն նաև նշում է, որ ֆրանսուհիների համար շքեղ ներքնազգեստն ու օծանելիքն ամենօրյա կյանքի մի մասն են. նրանք դա չեն օգտագործում միայն հատուկ առիթների դեպքում: Պատահական չէ, որ իրենց եկամտի 20%-ը ֆրանսուհիները ծախսում են ներքնազգեստի վրա: Պատկերացրեք, թե դա որքան կարող է մեծացնել տղամարդու ցանկությունը: Երբ ներքնազգեստը սեքսուալ է, կինն իրեն գրավիչ է զգում և այդպես էլ պահում է իրեն: Բացի թանկ և գրավիչ ներքնազգեստից, օգտագործիր նաև լավ օծանելիք: Բուրմունքը շատ բան է ասում անձի մասին: Ուրեմն, ամեն օր ընտրիր քեզ համապատասխան բույր, և քո տղամարդը կսկսի քեզ ասոցացնել հենց այդ բույրի հետ: Իսկ եթե ընտրես ֆերոմոններով հագեցած բուրմունք, գայթակղությունը կհասնի գագաթնակետին:

Ցանկանո՞ւմ ես բացահայտել ֆրանսուհիների ամենամեծ գաղտնիքը: Հայացքը... անչափ սեքսուալ հայացքը, երբ մի քանի վայրկյան որսում ես նրա հայացքը, ժպտում, ապա նայում մեկ այլ կողմ: Գուցե հարաբերությունների սկզբում դու դա արել ես անգիտակցաբար, սակայն հավատա, հետո` երկարաժամկետ հարաբերությունների դեպքում, դա ավելի քան անհրաժեշտ է: Դու դրանով նրան հաղորդում ես, որ ցանկանում ես իրեն, ուզում ես լինել միայն իր հետ, և նա երազում է այդ իսկ վայրկյանին քեզ գրկած տանել անկողին:


Նա և Նե - Բազմազան
Սեքս ուղեցույց
Առաջին սեքս, կուսություն
Սեքսի տեսակներ
Սեքսի տեխնիկա
Հարցեր սեքսոլոգին (կանայք)
Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ)
Ero-պատմություններ
Սեքս. Քրեական

Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی


«Նա և Նե. Կնոջ առողջությունը». հոլովակի վերևի աջ անկյունում սեղմեք և ծանոթացեք 51+ այլ տեսանյութերի




Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (2019-12-24)
Դիտումներ: 414 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0