Գլխավոր էջ » Սեքս ուղեցույց |
Հարսս կույս էր` տղաս չէր կարողանում...
Արմանը անսահման սիրում էր Մոնիկային: Սերը փոխադարձ էր : Երկար տարիներ ընկերություն անելուց հետո զույգը որոշում է ամուսնանալ: Աղջկա ծնողները դեմ են լինում, բայց Մոնիկան այնքան է սիրում Արմանին, որ պայքարում է իր սիրո համար, և ծնողները լռում են հանուն երեխայի երջանկության: Անցնում են ամիսներ… Մոնիկան և Արմանը ամուսնանում են , նախկան ամուսնական առաջին գիշերը վայելելը զույգի աչքերից երջանկություն էր ծորում…: Լույսը բացվում է, նորապսակների սենյակում աղմուկ է տիրում: Սկեսուրը անհանգստացած վազում է դեպի ննջասենյակ, փորձում է պարզել վեճի պատճառը բայց նրան ոչ ոք չի լսում: Մոնիկան անդադար լացում է, իսկ Արմանը աղջկա մազերից քաշում և բռունցքներով հարվածում է նրան: Արմանի մայրը' տիկին Նվարդը հասկանում է, որ վեճի թեման կուսությունն է : Նա անմիջապես որդու կողմն է անցնում, աղջկա հասցեին հնարավոր բոլոր անպարկեշտ բառերն օգտագործելով: Տիկին Նվարդը կանչում է հարևաններին և հարևանների ներկայությամբ ամոթանք տալիս հարսին, ում այդքան սիրում էր Արմանը: Հարևանների խորհրդով Մոնիկային տանում են կնախտաբանի /գինեկոլգի/ մոտ: Մոնիկային ստուգում է կնախտաբանը և ասում , որ նա կույս է: Տիկին Նվարդը չհավատալով բժշկին Մոնիկայնին տանում է մեկ այլ բժշկի մոտ, ուր վստահ է , ոչ մի ծանոթ չի հանդիպելու: զննումից հետո կրկին հաստատում են, որ Մոնիկան կույս է, և բժիշկը առաջարկում է ստուգել ամուսնուն: Տղան ինքնագոհ իջեցնում է տաբատը և ասում. ”Ինձ ես ուզում ստուգես, իմ ինչը ստուգես, կարողա դու էլ կույս չես ուզում ես վրես մնաս” … ակնհայտորեն Արմանի սեռական օրգանը փոքրիկ է լինում, և պարզ է, որ նա ոչ մի կնոջ չի կարող զրկել կուսությունից , ուր մնաց թե … Սկեսուրը ամոթխած դուրս է գալիս բժշկի մոտից և ասում “Հարսս կույս էր, պարզապես տղաս չէր կարողանում … ”: Մոնիկան այլևս երբեք չվերադարձավ ամուսնու մոտ, նա Արմանին ու իր ողջ ընտանիքին չներեց: Արմանը մնաց մենակ և տառապեց, նրա հետ ոչ ոք չցանկացավ ամուսնանալ, քանի որ արդեն հարևաները տարածել էին, որ նա անկարողունակ է ու էգոիստ … : Հ.Գ. “Ձեր աչքի գերանը թողած, մի փնտրեք ուրիշի աչքերի մեջ փուշ” : Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են
Տարածել... Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی | ||||||||||
Դիտումներ: 526 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|