Գլխավոր էջ » Սեքս ուղեցույց |
Հաճախակի Ինտիմ մերձեցման չորս «առողջ» պատճառները
Եթե Դուք ուզում եք բարելավել սրտի առողջությունը, մաշկի վիճակը, միշտ լավ տրամադրություն ունենալ եւ ավելի լավ քնել, պետք է ընդամենը ավելի հաճախ սեքսով զբաղվեք, պնդում են Curtin University-ի գիտնականները (Մեծ Բրիտանիա): Կանոնավոր կերպով սեքսով զբաղվելը, նրանց խոսքով, օգտակար է ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեկան առողջությանը: Ահա մի քանի հետաքրքիր փաստ այն մասին, թե սեքսն ինչպես է ազդում մեր առողջության վրա: 1. Սեքսն օգտակար է մաշկի համար Սեքսով զբաղվելու ընթացքում օրգանիզմում էնդորֆինի եւ սերոտոնին հորմոնի նեյրոփոխանցիչ է արտադրվում: Այդ քիմիական նյութն իսկական հրաշքներ է գործում մաշկի հետ: Էնդորֆինները նպաստում են նոր բջիջների աճին եւ բնական կոլագենի արտադրությանը, ինչը նվազեցնում է կնճիռների եւ պզուկներից հետո սպիական հյուսավածքի առաջացումը: Բացի այդ, սերոտոնինը նաեւ նպաստում է իմունոգլոբին- А անվանումով հակամարմնի արտազատմանը, որը պայքարում է էկզեմայի, փսորիազի եւ մաշկային ցանի դեմ: 2. Սեքսը ֆիզիկական լավ ծանրաբեռնվածություն է Սեքսը կարող է սրտային վարժությունների տարատեսակ համարվել, բայց անհրաժեշտ էֆեկտի հասնելու համար անհրաժեշտ է երկար ժամանակ զբաղվել դրանով եւ ցանկալի է` ինտենսիվորեն: Կես ժամվա սեքսի ընթացքում միջին վիճակագրական մարդը կարող է մոտավորապես 100 կալորիա այրել, ցույց է տվել Քվեբեկի համալսարանի գիտնականների հետազոտությունը:
Տարածել... Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی | ||||||||||
Դիտումներ: 587 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|