Գլխավոր էջ » Սեքս. Քրեական |
Հայրը բռնաբարել է 15-ամյա դստերը. ՇՈԿԱՅԻՆ ԴԵՊՔ
41-ամյա հայ տղամարդը մեղադրվում է մեկ տարի շարունակ անչափահաս դստեր նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու, դստերը բռնաբարելու և խոշտանգելու մեջ: «Ըստ մեղադրանքի՝ ներկայումս 16-ամյա աղջկա նկատմամբ հոր կողմից անառակաբարո գործողությունները կատարվել են դեռևս 2013թ. դեկտեմբեր ամսից սկսած, երբ աղջիկը 14 տարեկան է եղել: Մասնավորապես, հայրը դստերը պոռնկագրական տեսաֆիլմեր և նկարներ է ցուցադրել, սեռական կյանքին վերաբերվող հարցերի շուրջ լկտի զրույց է տարել, անպարկեշտ ձևով հպվել նրա մարմնի տարբեր մասերին, շոյել սեռական օրգանները, նպատակ ունենալով գրգռել երեխայի սեռական բնազդը՝ նրա մոտ անառողջ սեռական հետաքրքրություններ առաջացրել և բավարարել սեփական սեռական պահանջմունքները: Իսկ արդեն ամիսներ անց՝ 2014թ. ամռանը, հայրը խոշտանգել է անչափահաս դստերը, պարբերաբար ծեծել և երկարատև ժամանակով սահմանափակել է վերջինիս շփումները՝ հոգեբանական առումով ջերմորեն կապված անձանց հետ: Այսքանից հետո էլ դստեր նկատմամբ բռնության կիրառմամբ, սպառնալիքների ազդեցության տակ իր անձնական ավտոմեքենայի մեջ բռնելով դստեր ձեռքերից՝ փակել է նրա բերանը և բնական ճանապարհով սեռական հարաբերություն ունեցել նրա հետ»,- կարդում ենք կայքում:
Տարածել... Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی | ||||||||||
Դիտումներ: 533 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|