Գլխավոր էջ » Սեքս ուղեցույց

Հետաքրքիր տեղեկություններ բեղմնավորման մասին


 
loading...

 

Կնոջ օրգանիզմը նախապատրաստվում է

Ամեն ամիս` դաշտանային ցիկլի ժամանակ, կինը պատրաստվում է հղիանալու: Ցիկլի առաջին օրը համարվում է դաշտանի սկիզբը: Դաշտանի ժամանակ արգանդի խոռոչի լորձաթաղանթը շերտազատվում է և դուրս է մղվում: Դաշտանը, որը տևում է 3-5 օր, վերջանալուն պես լորձաթաղանթը կրկին վերականգնվում է: Ցիկլի ընթացքում աջ կամ ձախ ձվարանում, որոնք կապված են արգանդի հետ ֆալոպյան փողով, սկսում է հասունանալ ձվաբջիջը: 13-15-րդ օրը (պատահում է նաև ավելի ուշ), երբ ձվաբջիջը հասունանում է, ֆոլիկուլը (ձվաբջիջը) պատռվում է, կատարվում է ձվազատում, և ձվաբջիջը դուրս է գալիս, որը պատրաստ է բեղմնավորման: Ֆոլիկուլը վեր է ածվում դեղին մարմնի, որն արտադրում է պրոգեստերոն: Հղիության ամբողջ ընթացքում այս հորմոնը նպաստում է հղիության և էմբրիոնի զարգացմանը: Հղիության շաբաթները հաշվում են վերջին դաշտանի սկզբից:


Սեռական հարաբերություն

Սեռական հարաբերության ժամանակ սերմնաթափման հետևանքով միլիոնավոր սպերմատոզոիդներ տեղաշարժվում են հեշտոցով դեպի արգանթափողը: Մի քանի հարյուր սպերմատոզոիդներ ուղղվում են դեպի ձվաբջիջ, որը գտնվում է արգանդափողում: Արտադրելով իրենց հատուկ ֆերմենտը` միայն մեկ սպերմատոզոիդի հաջողվում է ճեղքել ձվաբջջի պաշտպանական շերտը և թափանցել ձվաբջջի մեջ: Ձվաբջջի և սպերմատոզոիդի կորիզների միաձուլման պրոցեսը կոչվում է բեղմնավորում: այնուհետև սկսվում է հատուկ կենսաքիմիական պրոցես, որը կանխում է մյուս սպերմատոզոիդների ներթափանցումը ձվաբջջի մեջ:

Աղբյուրներ` «Գիրք ծննդոց», հեղինակներ` Ռազմիկ Աբրահամյան, Գայանե Ավագյան


Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan


Նա և Նե - Բազմազան
Սեքս ուղեցույց
Առաջին սեքս, կուսություն
Սեքսի տեսակներ
Սեքսի տեխնիկա
Հարցեր սեքսոլոգին (կանայք)
Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ)
Ero-պատմություններ
Սեքս. Քրեական

Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (2018-10-31)
Դիտումներ: 538 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar