Գլխավոր էջ » Սեքս. Քրեական |
Հրազդանում կինը զուգարանում տղա երեխա է ծննդաբերել, թողել է զուգարանակոնքի մեջ՝ մինչև երեխայի մահանալը. սարսափելի դեպքերից
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Ստեփանյանի նախագահությամբ ավարտվել է Լենա Մ.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը: 2017 թվականի մայիսի15-ին, ժամը 15-ն անց 10-ի սահմաններում Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի 10-րդ հասցեում գտնվող՝ Կոտայքի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի դիմացի կանաչապատ հատվածում՝ խոտերի վրա, թղթե արկղի մեջ՝ պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված՝ հայտնաբերվել է նորածին երեխայի դի: Օրեր անց՝ մայիսի 23-ին, ոստիկանության բաժին բերման է ենթարկվել Հրազդանի 40-ամյա բնակչուհի Լենան: Վերջինս խոստովանական ցուցմունք է տվել, որ 2017 թվականի մայիսի 11-ի առավոտյան իր բնակարանի լողասենյակում առանց բժշկական միջամտության ծննդաբերել է արական սեռի երեխա, ով առաջին ճիչն արձակել ու… մահացել է… Նույն օրն ինքը նորածնի դին փաթեթավորել է պալիէթիլենային տոպրակով, դրել է թղթե արկղի մեջ, տեղափոխել է Շահումյան փողոցին հարակից անտառային կանաչապատ տարածք, դրել է խոտերի մեջ ու հեռացել է: Լենան ամուսնալուծված է, նրա խնամքին 2 անչափահաս երեխաներ կան: Նախաքննական մարմինը Լենա Մ.-ին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 106 հոդվածով՝ մոր կողմից նորածին երեխայի սպանությունը: Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի մայիսի 11-ին, ժամը 10-ի սահմաններում Լենա Մ.-ն իր բնակարանի լոգարանի զուգարանակոնքին նստած՝ առանց բժշկական միջամտության ու որևէ մեկի օգնության ծննդաբերել է արական սեռի երեխա: Երեխան ճչացել է, մայրը համոզված է եղել, որ երեխան ողջ է: Սակայն երեխային կյանքից զրկելու դիտավորությամբ՝ ծննդաբերությունից անմիջապես հետո գտնվելով խիստ հուզմունքի ու տրավմատիկ վիճակում, Լենան նորածնին մեկ ժամից ավելի անօգնական, առանց խնամքի ու կերակրելու թողել է լոգարանի զուգարանակոնքի մեջ: Նորածինը մեխանիկական շնչահեղձության՝ շնչառական ուղիները օտար մարմիններով՝ հեղուկով, այդ թվում և՝ պտղաջրերով փակվելու հետևանքով մահացել է: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.
Տարածել... Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی | ||||||||||
Դիտումներ: 570 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|