Գլխավոր էջ » Սեքս ուղեցույց |
Ի՞նչ է նշանակում, երբ տղամարդը շատ է խոսում Ինտիմ մերձեցման մասին
Newmag.am-ը գրում է
Հայտնի հոգեբան-սեքսոլոգ Յակով Դյաչենկոն կարծում է, որ սեքսի մասին անընդմեջ խոսող տղամարդիկ իրականում սեքսում զրո են: Անընդհատ դրա մասին խոսելով, երևակայական բաներ պատմելով` նրանք փորձում են ինքնահաստատվել և իրենք իրենց համոզել, որ այդպես է: Հոգեբանը պնդում է, որ պահանջկոտ կանանց բավարարելու համար տղամարդը սեքսին պետք է վերաբերվի, ինչպես արվեստին` հաշվի առնելով ամեն դետալ ու մանրուք:
Տղամարդիկ սեքսապոթոլոգներին հիմնականում դիմում են էրեկցիայի և պոտենցիայի խնդիրներով: Դյանչենկոյի պնդմամբ, սխալ է այն ընկալումը, որ կարճատև էրեկցիան պատճառ է չբավարարված սեռական հարաբերությունների: Դա կուտակված հոգեբանական խնդիրների երևացող մասն է միայն: Հենց այդ հոգեբանական խնդիրներն են բերում տղամարդկանց մոտ էրեկցիայի նվազման, իսկ կանանց մոտ` սեքսի ցանկության պակասի: Էրեկցիան բավարար է առնանդամի ներսհրման համար և վերջ: Սեքսի «որակը» կնոջ և տղամարդու միաժամանակյա հեշտանքի հասնելն է:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ կանանց 30-40 տոկոսը երբևէ օրգազմ չի ապրում: Նրանց մի մասն անգամ գաղափար չունի իրենց անտարբեր, սառը /ֆրիգիդնի/ լինելու մասին, իսկ մի մասն էլ ուղղակի տանջվում է դրանից: Օրգազմ ապրող կանանց միայն 8 տոկոսն է վայելում հոգեէմոցիոնալ օրգազմ, այսինք զգում իրեն 7-րդ երկնքում:
Տարածել... Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی | ||||||||||
Դիտումներ: 685 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|