Գլխավոր էջ » Սեքս ուղեցույց |
Ինչ է սեքսթինգը և արդյոք դա վտանգավոր է
Սեքսթինգ հասկացությունը շրջանառության մեջ է դրվել 2005-ին: Սեքսթինգը այն երևույթն է, երբ աղջիկը կամ տղան նոր հաղորդակցության միջոցներով՝ էլփոստ, սոցցանցեր, սմարթֆոններ, ուղարկում են բաց, կիսամերկ, կամ էրոտիկ բնույթի լուսանկարներ և գրառումներ: Այս երևույթը հոգեբանների ու գիտնականների գնահատմամբ, սեռական ու սեքսուալության զարգացման որոշակի փուլի արդյունք է, որը դրսևորվում է նոր տեխնոլոգիաների կիրառման միջոցով: Սեքսթինգ հասկացությունը առաջ է եկել Նոր Զելանդիայում, այն բանից հետո, երբ մի 13-ամյա աղջնակ սոցկայքերից մեկում տեղադրել էր «բաց» լուսանկարներ: Գիտնականները այս երևույթը չեն համարում հոգեբանական խանգարման արդյունք: Սա, ըստ մասնագետների սեփական սեքսուալության գիտակցման մի փուլ է, ինչպես օրինակ այսպես կոչված «բուտիլոչկա» խաղը: Հետազոտություններից մեկը, որ իրականացվել է 6 տարի բացահայտել է, որ սեքսթինգը երիտասարդների մոտ բարձրացնում է սեռական ակտիվության ֆոնը, դրական ազդեցություն է ունենում լիբիդոյի վրա և չունի որևէ բացասական հոգեբանական հետևանք: Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ սեքսթինգով զբաղվող երիտասարդները հաճախ այդ միջոցով փորձում են իրենց ընկերոջը կամ ընկերհուն ցույց տալ, որ պատրաստ են հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի և ցանկանում են ավելի խորացնել նրանց միջև կապը: Գիտնականները նշում են, որ սեքսթինգի արդյունքում հաճախ զույգերը ամուսնացել են: Հոգեբանները սա բացատրում են նրանով, որ երբ զույգերից մեկը ուղարկում է իր «բաց» լուսանկարները կամ անկեղծորեն արտահայտում է իր ցանկությունների մասին վստահության մթնոլորտ ու փոխադարձ անկեղծության միջավայր է ստեղծվում: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի մի շարք նահանգներում սեքսթինգով զբաղվելը քրեորեն հետապնդելի արարք է համարվում: Ընդ որում, պատասխանատվության ենթարկվում է ոչ միայն այն մարդը, ով ուղարկել է նմանատիպ գրառում կամ լուսանկար, այլ նաև նա, ով ստացել է այդ լուսանկարները կամ գրառումը: Մեկ այլ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ զարգացած երկրներում, սեքսթինգի արդյունքում սեռական բնույթի որևէ հանցագործություն չի կատարվել: Միաժամանակ, կան մասնագետներ, որոնք չեն խրախուսում սեքսթինգը, նշելով, որ այն պատանիների ու աղջիկների մոտ կարող է հոգեբանական խնդիրներ առաջացնել իրական շփման ընթացքում:
Տարածել... Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی | ||||||||||
Դիտումներ: 627 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|