Գլխավոր էջ » Նա և Նե - Բազմազան

Ինչու ՆԱ չի կիսվում քեզ հետ…


 
loading...

 cosmo.ru

Նկատել ես, որ, երբ նա մտահոգ է, ու դու հարցնում ես, թե` ի՞նչ է պատահել, նա պատասխանում է` ոչինչ, կամ, երբ աշխատավայրում ուրախ, թե տխուր դեպք է պատահում, դու դրա մասին իմանում ես պատահական, երեկույթի ժամանակ ու արդեն իր գործընկերներից: Ինչո՞ւ նա չի պատմում քեզ այն ինչ կատարվում է իր հետ կամ ինչպե՞ս անցավ իր օրը:

Ըստ Լուսինե Խուրշուդյանի

Թեմայիս գլխավոր հերոսների` տղաների հետ խոսելիս, հարցիս, թե ի՞նչը կարող է պատճառ հանդիսանալ, որ նրանք չկիսվեն իենց մտքերով ու մտահոգություններով սիրելիի հետ, պատասխանները բավականին տարբեր էին ու շատ... Ահա, ստացված մոտավոր ամփոփումը...

Անվստահություն: Նա ուղղակի որոշակի կասկածներ ունի, որ կայացած զրույցը կմնա ձեր մեջ: Գուցե նա նկատել է, որ դու չափազանց շատ թեմաներով ես կիսվում ընկերուհիներիդ կամ ասենք մայրիկիդ հետ: Գուցե նաև, ընդհանրապես, քեզ այդ առումով ապահով մարդ չի համարում:

Չի ուզում ծանրաբեռնել: Գիտակցելով, որ դու էլ ես մարդ, ու ինքդ էլ ունես խնդիրներ, չի ուզում կրկնապատկել մտահոգություններդ: Նաև չցանկանալով քո աչքերում թույլ մարդ երևալ, նա չի դժգոհի կամ բողոքի որևէ բանից կամ մեկից քո ներկայությամբ, քանի որ իր պարտքն է համարում քո «ամենազոր ասպետը» լինել...

Չի ուզում քեզ խառնել այլ աշխարհի հետ: Դու իր համար այլ աշխարհ ես, նա ուզում է քեզ առանձնացնել այն ամենից ինչ կատարվում է իր հետ, որտեղ դու չկաս: Այս տեսակ տղան իր սիրած աղջկա գրկում գերադասում է մոռանալ բոլոր այն անախորժությունները, որ տեղի են ունեցել իր հետ, բայց ոչ կիսվել ու քննարկել դրանք:

Ինքնամփոփ մարդ: Նա պարզապես չի սիրում բարձրաձայնել իր զգացմունքների ու մտքերի մասին: Հարցը ուժեղ երևալը կամ անվստահությունը չէ, ուղղակի իր տեսակի մարդիկ արտահայտվելու սիրահար չեն, ու իր խոստովանություններին հասնելու համար պետք է բավականին ջանքեր թափես:

Վախ, որ իրեն չեն հասկանա: Հավանաբար, երբևէ ծաղրել ես իրեն կամ ականջի ծայրով ես լսել, երբ նա փորձել է հետդ լուրջ խոսել իրեն մտահոգող հարցի շուրջ: Կամ զրույցը վերածել ես վեճի` շտապողական եզրակացություններ անելով: Դա կոտրում է իրեն ու դաս հանդիսանում, որ այլևս չարժե քեզ հետ այդչափ անկեղծանալ:

Հ.Գ. Մեզ` կանանց համար: Կարևոր է, որ խոսես իր հետ, լսես մինչև վերջ, փորձես հասկանալ ու ցույց տալ, որ քեզ համար դա նույնքան հետաքրքիր ու կարևոր է, որքան իր համար:


Նա և Նե - Բազմազան
Սեքս ուղեցույց
Առաջին սեքս, կուսություն
Սեքսի տեսակներ
Սեքսի տեխնիկա
Հարցեր սեքսոլոգին (կանայք)
Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ)
Ero-պատմություններ
Սեքս. Քրեական

Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی


«Նա և Նե. Կնոջ առողջությունը». հոլովակի վերևի աջ անկյունում սեղմեք և ծանոթացեք 51+ այլ տեսանյութերի




Կատեգորիա: Նա և Նե - Բազմազան | Ավելացրեց: erkusov.com (2019-12-25)
Դիտումներ: 1138 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0