Գլխավոր էջ » Սեքս ուղեցույց |
Ինչպե՞ս են տղամարդիկ ընկալում կանացի մարմինը
Լոնդոնի համալսարանական քոլեջի նյարդաբանության ֆակուլտետի գիտունիկներն ուղղակիորեն հայտարարում են, որ կանայք պետք է դադարեն իրենց մարմնի չափսերի մասին մտահոգվելուց: Նեյրոֆիզիոլոգ Մեթյու Լոնգոյի ղեկավարությամբ` նրանք անցկացրել են ուշագրավ էքսպերիմենտների շարք և արդյունքում պարզել, որ կանայք իրենց մարմինը համարում են ավելի խոշոր, քան այն իրականում կա: Փորձարկվողներին ստիպել են թաքցնել ձեռքը կամ ոտքը սեղանի տակ, իսկ հետո, սեղանի երեսին նայելով, աչքաչափով ցույց տալ այն կետը, որտեղ անցնում է վերջույթի սահմանը: Բոլոր կանայք միահամուռ կերպով ցույց են տվել շատ ավելի հեռուն` այդպիսով հաստացնելով ու երկարացնելով իրենց վերջույթները մինչև մեկ ու կես անգամ: Զարմանալի չէ, թե ինչու է անորեքսիան որպես կանոն սպառնում իգական սեռին: Տեսողական խաբկանք Սեփական բարեմասնությունները սխալ կերպով ընկալելուն նպաստում են ոչ միայն կանացի ուղեղը, այլև` հայելինեըը: Որպեսզի հասկանաս, թե ինչ աստիճանի աղճատված է քո արտացոլումը հայելու մեջ, կարող ես անցկացնել շատ պարզ թեստ, որը նկարագրված է պրոֆեսոր Բեթթի Էդվարդսի «Նկարեք աջ կիսագնդով» գրքում: Դա նկարչության ձեռնարկ է, սակայն թեստի հիմքում ընկած են նոբելյան մրցանակակիր, նեյրոֆիզիոլոգ Ռոբերտ Սփերրիի աշխատությունները: Եվ այսպես, կանգնիր հայելու առջև` բացված ձեռքի հեռավորության վրա, կամ ավելի մոտ: Ուշադիր նայիր մարմնիդ ամենից արտահայտիչ մասի` հետույքի, կամ գոնե գլխի արտացոլմանը: Փորձիր մոտավորապես հասկանալ, թե որքա՞ն է դրա լայնությունը` նայելով հայելու մեջ` 50 սմ, 70, 90...: Իսկ հիմա դիրքդ չփոփոխելով, ֆլոմաստերով նշիր արտացոլման սահմանները և չափիր: Արտացոլումը բնական չափերից առնվազն 2 անգամ փոքր կլինի: Հայելին աղավաղում է համամասնությունները և հրամցնում ուղեղին կրճատված պատկեր: Այդ պատճառով անգամ լույսի թեթևակի փոփոխությունը կարող է ազդել ինքնագնահատականի վրա. արտացոլումը մի քանի միլիմետրով մեծանում է, իսկ քեզ թվում է, թե դու քաշ ես հավաքել: Տղամարդիկ, օբյեկտների չափերը գնահատելու մեջ ավելի հմուտ լինելով, հույսը չեն դնում արտացոլման վրա: Նրանք տեղյակ են, որ հայելին աղավաղում է պատկերը և այդ առումով երբեմն ատում են այն. մասնավորապես, երբ բոլորից թաքուն ուսումնասիրում են իրենց «գլխավոր հարստությունը»: Ինչի՞դ են պետք բարձր կրունկները Եվս մի քանի ուշագրավ փաստեր են հայտնաբերել Կլոդ Բեռնարի համալսարանի գիտնականնեըը: Նրանք, հավանաբար հովանավորների միջոցների կիրառման համար ավելի հարմար տարբերակ չգտնելով, ստեղծել են ձեռքի ազդեցության զոնան ընդլայնող մեքենա. մարդը մտցնում է ձեռքը կառավարման վահանակի վրա գտնվող ձեռնոցի մեջ և շարժում այն: Նրանք խնդրել են փորձարկմանը մասնակցող կանանց ու տղամարդկանց հերթով մոտենալ մեքենային և փորձել դրա օգնությամբ բռնել պլաստմասե խորանարդները: Իսկ գիտնականներն այդ ժամանակ գրանցել են ուղեղային ալիքների ակտիվությունը: Պարզվել է, որ ուղեղը շատ արագ սկսել է ընդունել այդ սարքը որպես մարմնի մաս: Բացի այդ, կանայք տղամարդկանցից ավելի երկար են հետ վարժվել այդ գործիքից: Ինչպես նշում է էքսպերիմենտի հեղինակներից մեկը` Լյուսիլ Կարդինալեն, դա կապված է ինքնագնահատականի հետ: Կինը հիմնականում դժգոհ է ինքն իրենից և ուրախությամբ օգտվում է իր մարմինը բարելավելու հնարավորությունից: Եվ չնայած այդ գործիքը ոչ այնքան հաջող կիրառելուն, նրան ենթագիտակցորեն դուր է գալիս այն որպես հնարավորությունների ընդլայնում ընկալելը: Տղամարդիկ, այդ գործիքով աշխատանքը դադարեցնելուց հետո, հեշտությամբ սկսել են բռնել խորանարդները ձեռքերով: Իսկ կանայք, մնալով առանց «կախարդական գործիքի», սկզբնական շրջանում դժվարությամբ են բռնել առարկաները: Նույն տարբերակով, մնալով առանց գայթակղության բնորոշ «գործիքների» ( բարձր կրունկներ, ընդգծված հագուստ, դիմահարդարում)` կինն անկեղծորեն սկսում է ինքն իրեն ոչ կատարյալ համարել: Ա՜խ, այդ մեքենաները... Հեսսենի համալսարանի գիտնականները հավատացած են, որ կանայք լուրջ խնդիրներ ունեն խոշոր մեխանիզմները գործի դնելու հետ կապված: Խոսքը ավտոմեքենայի մասին է: Որքան էլ ցավալի է այդ փաստը, պետք է ընդունել, որ տղամարդիկ ամեն դեպքում ավելի լավ վարորդներ են, քանի որ մեքենան զգալու հատկությունը ինքնաընկալման տարատեսակ է: Նստելով մեքենայի մեջ և հողից կտրվելով` մարդն սկսում է ենթագիտակցորեն ընկալել մեքենան որպես իր մարմնի շարունակություն: Բնականաբար, վարելու վարպետությունը կախված է ծավալները ճիշտ հասկանալու հետ: Իսկ կանայք, ինչպես արդեն հասկացանք, դրա հետ կապված խնդիրներ ունեն: Տղամարդիկ իրենց մարմին-մեքենայի հետ ավելի հեշտ են լեզու գտնում: Գիտնականներն այդ տարբերությունը կապում են զարգացման առաջնային փուլում ստացած տեստոստերոն հորմոնի ոչ բավարար քանակության հետ: Մինչ դու, մայրիկի փորում նստած, բավարարվում էիր այդ կարևոր հորմոնի փոքրիկ չափաբաժիններով, տղամարդ- պտուղն արդեն լիիրավ վայելում էր այն: Այդպիսի օգտակար հորմոնային դիետայի արդյունքում նրա մոտ ձևավորվում են ուղեղի հենց այն հատվածները, որոնք պատասխանատու են օբյեկտների չափերը ճիշտ ընկալելու համար: Այդպիսին է մեր բնությունը, հարմարվի՜ր: Իսկական «պատիժ»... Մենք արդեն պարզեցինք, որ կանայք իրենց համարում են ավելի գեր քան կան իրականում, իսկ տղամարդիկ` ոչ: Հապա ինչու՞ ենք մենք, բնակարանով անգամ զգույշ տեղաշարժվելու պայմաններում, այդքան հաճախ բախվում այս կամ այն իրերի՞: Այո՛, Ինդիանայի համալսարանի գիտնականները պարզել են, որ կանայք ավելի հաճախ են բախվում կահույքի պարագաներին քան տղամարդիկ. ի դեպ, անում են դա ոչ գիտակցված: Կա հետաքրքիր վարկած, ըստ որի նման վարքագիծը ինքնապատժման ձև է. պատկերացնու՞մ ես: Ի տարբերություն տղամարդկանց` սեփական մարմինը չսիրելու` մեզ այդքան բնորոշ հատկանիշը, անցնելով ենթագիտակցության ոլորտ, վերածվում է այդ մարմինը ցածրացնելու ու պատժելու ոչ գիտակցված մղման: Առարկաներին բախվելու հատկությունը այլ կերպ էլ է բացատրվում: Երեխաներն օրվա մեջ անթիվ-անհամար անգամներ խփվում են այս կամ այն առարկաների` անկախ սեռից: Ու եթե աղջիկներին այդ դեպքում բնորոշ է սրտնեղելն ու տխրելը, ապա տղա երեխաներին սովորեցնում են «պատժել» «փիս» սեղանին, ծառին կամ մեքենային: Եվ մինչ դու ցավից լաց ես լինում ու տրորում վնասված տեղը, տղան, սեփական անզգուշությունն ընդունելու փոխարեն, մեղքը գցում է իր ճանապարհին պատահած «անմեղ» առարկաների վրա: Որպես վերջաբան Վերը նշվածը ինչ-որ կերպ ամբողջացնելու համար ուզում ենք որպես օրինակ բերել հոգեբանության դասական Անդրեյ Լիչկոյի` դեռևս անցած դարի 70-ական թվականներին առաջ քաշած կարծիքը, որն արդեն քանի տասնամյակ ճամփորդում է տարբեր հոգեբանների աշխատություններով: Ուստի աղջիկների մոտ, աքսելերացիայի հետ մեկտեղ, կարող է զարգանալ դիսմորֆոֆոբիա: Այսինքն, աղջիկը սկսում է վախենալ իր արտաքինում կատարվող փոփոխություններից, մասնավորապես` մեծացող բարեմասնություններից: Ինչպես նշում է Լիչկոն, ապագայում` հենց այս վախն է ընկած բազմաթիվ դիետաների, փոքրիկ «կանացի» մեքենաներ ու հագուստի ավելի փոքր չափս ընտրելու մղման և «իսկ ես շա՞տ գեր եմ» կարգի հավերժ հարցերի հիմքում: Տղաների հասունացումն, ընդհակառակը, տեղի է ունենում ավելի ուշ. անգամ ավարտական դասարաններում նրանք հասուն ու գրավիչ դասընկերուհիների ֆոնին մի տեսակ խղճուկ տեսք ունեն: Նրանց մոտ ձևավորվում է դիսմորֆոմանիա: Այսինքն տղան, տղամարդ դառնալով, ձգտում է ամեն կերպ մեծացնել իր չափսերը, թեկուզ` արհեստական ձևով և, առհասարակ, ենթագիտակցորեն ուրախանում է իր արտաքինի ցանկացած փոփոխության: Այստեղից են գալիս մորուքները, «փորիկները», ահռելի ջիպերը և մկանները: Հետևություն. դու ձգտում ես մնալ այնպիսին, ինչպիսին որ կաս, նրանք` դառնալ ավելի բարձրահասակ, թիկնեղ և ուժեղ: Այսպել էլ ապրում ենք: Եվա
Տարածել... Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی | ||||||||||
Դիտումներ: 762 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|