Գլխավոր էջ » Սեքս ուղեցույց |
Ինչպես համբուրել ընկերոջն ու հետո խնդիրներ չունենալ. սիրային խորհրդատու
Երբևէ ցանկություն ունեցե՞լ ես համբուրել ընկերական հարաբերությունների մեջ գտնվող ընկերներիցդ մեկին: Չնայած նորմալ բան է ընկերով հրապուրվելը, սակայն միշտ չէ, որ ապահով է ինչ-որ քայլեր ձեռնարկելը: Այստեղ և հիմա պարզիր, թե ինչպես համբուրես ընկերոջդ, որ պրոբլեմներ չունենաս: Այո, դա խորամանկ քայլ է, բայց եթե քեզ համար սեքսուալ ցանկություններն ավելի կարևոր են, քան ընկերական հարաբերությունները, ապա ինչու՞ չփորձել: Ճիշտ է, մեծ մասամբ դրանից ոչինչ դուրս չի գա: Ընկերդ կարող է դրանից անհարմար զգալ և դրանից հետո քեզանից փորձել հեռու մնալ:Քեզ ենք ներկայացնում երեք ձև ընկերոջդ հանկարծակի համբուրելու, առանց նախորոք նրան դրան նախապատրաստելու կամ ակնարկելու, որ հրապուրված ես նրանով: #1 Ընկերոջդ համբուրիր, երբ ալկոհոլային խմիչքից հարբած ես Սա ամենաապահով ճանապարհն է ընկերոջը համբուրելու և պրոբլեմ չունենալու համար: Եվ իրոք, ընկերների միջև առաջին համբույրների մեծ մասը հենց այս ճանապարհով են լինում: Երբ ընկերոջդ հետ դրսում ես կամ փարթիի, մի քիչ ալկոհոլ օգտագործիր և սպասիր, որ սկսի ազդել: Հենց սկսի ազդել, փորձիր ընկերջդ կողքին հնարավորինս հարմարավետ տեղավորվել, ցանկալի է ոչ մարդաշատ տեղում: Նրա հետ զրույց սկսիր, և աստիճանաբար սկսիր շշնջալով խոսել: Դե, դու «հարբած ես», այնպես չէ:՞ Խոսակցության և շշնջալու ընթացքում, երբ ձեր դեմքերը իրար բավականին մոտ կլինեն, միանգամից համբուրիր նրան: Համբույրը կարող է մի քիչ երկար տևել, եթե այդ խոսակցության ընթացքում դու հասցրել ես ձեր ֆիզիկական շփումը հաճելի աստիճանի, բայց նույնիսկ եթե ընկերդ հարբած չէ, միևնույն է, դու հնարավորություն կունենաս արագ համբուրել նրան: Եվ ընկերդ դրանից չի կարող նեղանալ, որովհետև դու շատ հարբած ես և չես հասկանում, թե ինչ ես անում: #2 Խաղացեք «Ճշմարտություն կամ համարձակություն» խաղը Սա այնքան հեշտ է: Եթե չես կողմնորոշվում, թե ինչ անես, որ ընկերոջդ համբուրես, այնպիսի խաղեր կազմակերպիր, ինչպիսիք են օրինակ «Շիշ պտտել» կամ «Ճշմարտություն կամ համարձակություն» խաղերը: Երբեմն դու կստանաս քո ուզած համբույրը, նույնիսկ ավելին: Բայց ոչ միշտ կարող է բախտը ժպտա, և խաղի ընթացքում այլ ընկերուհի կարող է համբուրել քո ուզած ընկերոջը: Բայց մի անհանգստացիր, եթե խաղի ընթացքում քեզ չհաջողվեց նրան համբուրել, արա այն, ինչը գրված է առաջին կետում, այսինքն` հարբիր և համբուրիր: #3 Համբուրիր ընկերոջդ, երբ նա քեզ մխիթարում է Սա խորամանկ քայլ է, և մեկ այլ տարբերակ է ընկերոջը համբուրելու համար: Շատերն են այս քայլին դիմում, և անկեղծ ասած, այն բավականին արդյունավետ է: Եթե ինչ-որ կարևոր բան ես կորցրել և շատ տխուր ես, կարող ես զանգել ընկերոջդ և պատմել, թե որքան դժբախտ ես դու և որքան լավ կլիներ, եթե նա գար քո տուն, որպեսզի քեզ մի քիչ մխիթարեր: Երբ նա գա, կուչ արի իր գրկում և մնա այդ դիրքում որոշ ժամանակ, քանի դեռ պատմում ես քո տխուր պատմությունը: Որոշ ժամանակ անց դու կզգաս, որ ընկերդ արդեն անհարմար չի զգում, որ իրար փաթաթված նստած եք: Այժմ դու կարող ես ձեռքերով կամաց շոյել նրա մեջքը, կամ միանգամից անցնել համբույրին: Համբույրը կարող է տևել երկար կամ ընդամենը մի քանի վայրկյան: Բայց եթե երկարատև լինի, դուք կարող եք հայտնվել անկողնում, և այդ համբույրը շատ ավելի մեծ բանի կվերածվի: Մյուս կողմից, եթե ընկերդ նեղանա, ամբողջ ուժով կարող ես ներողություն խնդրել և նրան ասել, թե ինքդ էլ չհասկացար, թե հետդ ինչ կատարվեց: Երբ չի կարելի համբուրել ընկերոջդ Այժմ, երբ դու գիտես լավագույն խորամանկ միջոցները, թե ինչպես համբուրես ընկերական հարաբերությունների մեջ գտնվող ընկերոջդ և խուսափես պրոբլեմներից, կարծում եմ արդեն ժամանակն է իմանալու, թե կոնկրետ երբ չի կարելի համբուրել ընկերոջդ: #1 Երբ նա քեզ շատ է դիպչում ֆիզիկապես Տես, ընկերներ կան, որոնք սիրում են հաճախ գրկախառնվել, նույնիսկ ֆլիրտ անել: Բայց դա բավական պատճառ չի հանդիսանում, որպեսզի նրան համբուրես: Մի համբուրիր ընկերոջդ, ինչքան էլ որ նա քեզ գրկախառնվում է կամ ձեռքդ է բռնում: Դա ռիսկային է, և դու կարող ես կորցնել ընկերությունն էլ, ինտիմ հարաբերություններն էլ: #2 Երբ ընկերդ քնած է Ոչ մի դեպքում չանես այդպիսի բան, երբ նա քնած է, նույնիսկ եթե դու հարբած ես: Հարկավոր է դիմանալ գայթակղությանը: Որովհետև ընկերդ կարթնանա և կմտածի, թե դու լրիվ այլասերված ես: Ձեր մյուս ընկերներն էլ նույն կարծիքին կլինեն: #3 Երբ ընկերդ հարբելու հաջորդ օրվա տանջանքների մեջ է Հնարավոր է, որ դու արդեն նրան համբուրելու համար պատրաստ ես ամեն ինչին, կամ ամբողջ կյանքումդ սպասել ես այսպիսի առիթի, բայց այդպիսի բան չանես: Շատ ավելի հեշտ տարբերակներ կան, ինչու՞ այս քայլին գնաս: Ուղղակի դա շատ այլասերված է, և չի կարելի օգտվել առիթից, որ ընկերդ վստահում է քեզ:
Տարածել... Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی | ||||||||||
Դիտումներ: 609 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|