Գլխավոր էջ » Սեքս ուղեցույց |
Ինչպես նոր շունչ տալ ձեր «անկողնային» կյանքին
Կանոնավոր սեռական կյանքի օգուտները բոլորին են հայտնի. այն թույլ է տալիս ամրացնել իմունային համակարգը, նվազեցնել զարկերակային ճնշումն ու ազատվել դեպրեսիաներից: Սակայն շատ հաճախ զույգերը լարված առօրյայում սեռական ցանկության պակաս են զգում: Մասնագետներն առանձնացրել են խորհուրդներ, որոնք կօգնեն խթանել սեռական ցանկությունը: Սպորտով զբաղվելն օգնում է բարելավել նաև սեռական կյանքը: Ամենօրյա մարզանքների մեջ ցանկալի է ընդգրկել այնպիսի վարժություններ, որոնք մարզում են գոտկային ու ոտքերի մկանները: Ամենօր 20-ից 30 րոպե մարզվելու շնորհիվ Դուք կկարողանաք բարելավել օրգանիզմում արյան շրջանառությունը, ընդհանուր ինքնազգացողությունը, որն էլ իր հետ կբերի նաև սեռական ցանկության ավելացման: Սեռական առողջության ու ցանկության խթանիչներ են սեխի սերմերը, ընկույզն ու նուշը: Դրանց բաղադրության մեջ կա մեծ քանակությամբ արգինին՝ ամինաթթու, որն առավել ինտենսիվ է դարձնում արյան հոսքը դեպի սեռական օրգաններ: Սեռական ցանկության բնական խթանիչներ են նաև ցինկ պարունակող մթերքները՝ ծովամթերքը, միսը, ճակնդեղը: Շատ հաճախ սեռական ցանկությունը վերանում է երկար տարիներ համատեղ ապրող զույգերի մոտ: Մասնագետները սեռական կյանքը կարգավորելու համար նման դեպքերում խորհուրդ են տալիս ժամանակավորապես զսպվածություն ցուցաբերել: Մասնագետների կարծիքով դա նույն ազդեցությունն է ունենում, ինչպես եթե փոքր երեխային արգելես վերցնել սեղանի վրա դրված կոնֆետը: Փորձե՛ք փոխել այն միջավայրը, որը սովորաբար ծառայում է ֆիզիկական սիրո համար: Զգացողությունները սրելու համար ամբողջովին անջատե՛ք լույսը: Հինգ զգայարաններից մեկն անջատելը մեխանիկորեն սրում է մյուսները: Իսկ խավարում տարվող սիրախաղն օգնում է կենտրոնանալ միայն զգացողությունների վրա: Եվ, ի վերջո, արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ՝ ծխելը նվազեցնում է լիբիդոն: Սեռական ցանկությունը խթանելու համար հրաժարվե՛ք ծխախոտից: Ապացուցված է՝ նիկոտինը դանդաղեցնում է արյան շրջանառությունը, հատկապես արյան հոսքը դեպի սեռական օրգաններ:
Տարածել... Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی | ||||||||||
Դիտումներ: 519 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|