Գլխավոր էջ » Հարցեր սեքսոլոգին (կանայք) |
Ինչպես պետք է նոր ծննդաբերած կինը հետևի իր հիգիենային
Ինչպե՞ս խնամել օրգանիզմը Սեռական օրգանների հիգիենա: Ամնե անգամ միզելուց հետո, ինչպես նաև առավոտյան և երեկոյան քնելուց առաջ սեռական օրգանները պետք է լվալ տաք ջրով: Ոչ մի դեպքում մի օգտագործեք կենցաղային օճառ կամ ուժեղ ախտահանող նյութ, որը կարող է վնասել պաշտպանիչ լորձաթաղանթը: Լվացումը պետք է անել մաքուր լվացված ձեռքով` հեշտոցից մինչև հետևամաս: Սկզբից հարկավոր է լվանալ սեռական օրգանները, այնուհետև ազդրերի մաշկը, հետո հետանքցը (լվացում կատարելիս թասի մեջ նստելը արգելվում է): Կարող եք օգտագործել մանկանան կամ այլ` մաշկը չգրգռող օճառ: Այնուհետև պարզաջրեք տաք ջրով կամ հակասեպտիկ միջոցով, օրինակ թույլ կալիումի պերմանգանատ(մարգանցովկա). այդսպիսի միջոց կարելի է ստանալ ավելացնելով 2-3 կաթիլ մարգանցովկա մեկ բաժակ ջրին: Եթե ծննաբերությունից հետո դուք ունեք ներքին կարեր , ապա հնարավորինս խուսափեք հպվել դրանց մինչև վերքերի լավանալը, բավականան է անգամ ջուր ցայեք կարերի վրա: Նմանատիպ խնդրի առկայության դեպքում, ինչպիսին է թութքը, մի օգտվեք զուգարանի թղթից, այլ լվացեք գոլ ջրով (30oC): Հիգիենիկ գործողություններից հետո կարող եք օգտագործել քսուկներ, որոնք խորհուրդ է տվել ձեր բժիշկը: Երբեք վերքը չթողնեք թաց վիճակում, այն անհրաժեշտ է զգուշությամբ չորացնել մաքուր կտորով: Ընդհանուր հիգիենիկ գործողություններ: Լվացվել պետք է ցնցուղի տակ, վաննա ընդունել կամ սաունայից օգտվել չի թույլատրվում: Ցնցուղ ընդունել կարող եք անգամ ծննաբերության հաջորդ օրը, դա թույլատրելի է: Վաննա ընդունել կարելի է ծննդաբերությունից 10-12 օր հետո, բայց ոչ երկար ժամանակով, հատկապես, եթե ծննաբերության ժամանակ կտրվածքներ եք ունեցել: Այս պարագայում կարող եք օգտագործել ցանկացած օճառ կամ մարմնի գել, ցանկալի է փափկացնող հատկությամբ: Նախապավությունը անհրաժեշտ է տալ այն պարագաներին, որոնք օգտագործել եք մինչ ծննաբերությունը, որոնք ալերգիկ չեն Ձեզ համար: Այնուհետև անհրաժեշտ է լավ պարզաջրվել, քանի որ Ձեր հիգիենայի միջոցները կարող են ալերգիկ լինել փոքրիկի համար: Պետք չէ մոռանալ ամենատարրական հիգիենայի մասին` հաճախ լվանալ ձեռքերը, քանի որ շարունակ գտնվում եք փոքրիկի հետ կապի մեջ : Ծննաբերությունից հետո անհրաժեշտ է հաճախակի միզել: Առաջին 2-3 օրվա ընթացքում, քանի դեռ չի կարգավորվել Ձեր օրգանիզմի նորմալ գործունեությունը, զուգարան գնացեք ամեն 3-4 ժամը մեկ:
Տարածել... Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی | ||||||||||
Դիտումներ: 651 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|