Գլխավոր էջ » Սեքսի տեսակներ |
Ինքնաբավարարումը վտանգավո՞ր է
Հարց. Ինքնաբավարարումը վտանգավո՞ր է, ի՞նչ հետևանքներ այն կարող է ունենալ: Պատասխան. Ոչ, ինքնաբավարարումը վտանգավոր չէ: Ինքնաբավարարումը (մաստուրբացիան) սեփական սեռական օրգաններին ձեռք տալու միջոցով սեքսուալ գրգռվածություն և հաճույք ստանալն է՝ սովորաբար այն հասցնելով օրգազմի (սեքսուալ հաճույքի գագաթնակետի): Սովորաբար դա արվում է հպվելով, շոյելով կամ մերսելով առնանդամը կամ ծլիկը, այնքան, մինչև օրգազմի հասցվի: Բացի նրանից, որ այն դուրեկան է, ինքնաբավարարումը նաև լավ միջոց է հանդարտեցնելու սեքսուալ էներգիան, որը կուտակվում է ժամանակի ընթացքում, հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր սեռական զուգընկեր չունեն, կամ որոնք զուգընկերոջ/զուգընկերուհու հետ սեքսով չեն զբաղվում: Ինքնաբավարարումը նաև ապահով սեռական այլընտրանք է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են խուսափել հղիությունից և սեռավարակի վտանգներից: Նախկինում այն համարվում էր այլասերվածություն և հոգեկան հիվանդության նշան, որոշ մշակույթներում և կրոններում ինքնաբավարարումն արգելված է, կամ նույնիսկ պիտակավորված է որպես մեղք: Այդ պատճառով դա կարող է մեղքի և ամոթի զգացում առաջացնել: Սակայն ներկայումս ինքնաբավարարումը համարվում է նորմալ, առողջ սեռական գործողություն, որը հաճելի է, բավարարող, ընդունելի և ապահով: Դա սեռական հաճույք ստանալու մեկ այլ տարբերակ է և այն կարելի է անել ամբողջ կյանքի ընթացքում: Ընդհանրապես, բժշկական ասպարեզը ինքնաբավարարումը համարում է սեքսուալության արտահայտման բնական և անվնաս ձև թե’ կանանց (աղջիկների) և թե’ տղամարդկանց համար: Դրանից ոչ ոք ֆիզիկական վնասներ չի ստանում, և ընդհանրապես, մարմնին ոչ մի վտանգավոր բան չի պատահում: Ինքնաբավարարմամբ կարելի է զբաղվել չափավոր` ամբողջ կյանքի ընթացքում, որպես նորմալ սեռական կյանքի մի մաս: Որոշ մասնագետներ առաջարկում են, որ ինքնաբավարարումը փաստացիորեն կարող է լավացնել սեռական առողջությունն ու հարաբերությունները: Ինքնաբավարարման միջոցով քո սեփական մարմինն ուսումնասիրելով` կարող ես հասկանալ, թե ինչն է քեզ դուր գալիս և այդ մասին կարող ես կիսվել զուգընկերոջդ հետ: Որոշ զուգընկերներ փոխադարձաբար են ինքնաբավարարվում, որպեսզի ավելի բավարարիչ սեռական հարաբերությունների նոր ձևեր հայտնագործեն և իրենց ինտիմ հարաբերություններին նոր շունչ հաղորդեն:
Տարածել... Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی | ||||||||||
Դիտումներ: 1204 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|