Գլխավոր էջ » Սեքս. Քրեական |
Կապանի հյուրանոցներից մեկում հայ մարմնավաճառ կանայք իրանցի տղամարդկանց հանդիպել են 10-15 հազար դրամով
Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Նոնա Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ: 46-ամյա Նոնա Հ.-ին մեղադրանք էր առաջադրվել պոռնկությանը նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հուլիսից մինչև սեպտեմբերի 14-ը, աշխատելով «Ամադա» հյուրանոցնում որպես մատուցողուհի՝ նա հեռախոսազանգերի միջոցով պարբերաբար հյուրանոց է հրավիրել մարմնավաճառուհիներ Անահիտին, Տաթևիկին, Գոհարին, ովքեր հյուրանոցի առաջին հարկում գտնվող հյուրասենյակներում 10-ից 15 հազար դրամի դիմաց հայ և պարսիկ հաճախորդների հետ ունեցել են սեռական հարաբերություններ, իսկ Նոնա Հ.-ն գույքային օգուտ է ստացել նրանցից: Ընդհանուր իրավասության դատարանում Նոնա Հ.-ն իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է: Դատարանը հաշվի է առել, որ 2015 թվականի դեկտեմբերին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Նոնա Հ.-ն դատապարտվել է խարդախության եղանակով ուրիշի գույք հափշտակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, դատապարտվել է 2 տարի ազատազրկման: Նրա նկատմամբ պայմանական դատապարտություն էր կիրառվել, սահմանվել էր 1 տարի փորձաշրջան: Վերահսկողությունը նրա նկատմամբ սկսվել էր 2016 թվականի սեպտեմբերի 13-ին և ավարտվել էր 2017 թվականի սեպտեմբերի 13-ին: Պոռնկությանը նպաստելու հանցավոր արարքը, ըստ դատական ակտի, Նոնա Հ.-ն կատարել է փորձաշրջանում գտնվելու ընթացքում, հետևաբար պատժի պայմանականորեն չկիրառելը ենթակա է վերացման, պայմանականորեն չկրված պատիժը լրիվ կամ մասնակիորեն ենթակա է գումարման նոր դատական ակտով նշանակվող պատժաչափին: Դատարանը հաշվի է առել, որ Նոնա Հ.-ին մեղսագրված արարքը ընդգրկված է հասարակական կարգի ու բարոյականության դեմ ուղղված հանցագործությունների գլխում, դասվում է ծանր հանցագործությունների շարքին: Ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է դիտվել հանցագործությունների կատարման ռեցիդիվը… Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալը վատառողջ է, նրա խնամքին է վատառողջ մայրը: Ընդհանուր իրավասության դատարանը Նոնա Հ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, դատապարտել է 3 տարի ազատազրկման: Այս պատժին մասնակիորեն գումարվել է նախորդ դատական ակտով սահմանված պատժից 3 ամիսը, վերջնական պատիժ է սահմանվել 3 տարի 3 ամիս իրական ազատազրկումը՝ առանց որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.
Տարածել... Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی | ||||||||||
Դիտումներ: 582 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|