Գլխավոր էջ » Սեքս ուղեցույց |
Կարելի՞ է արդյոք ինտիմ մերձեցում ունենալ հղիության ընթացքում
Երբ կինը տեղեկանում է, որ երեխայի է սպասում, նա դադարում է մտածել ինտիմ կյանքի մասին, քանի որ վախենում է վնասել պտղին: Հղիթույան ընթացքում որոշ ժամանակով նվազում է կնոջ սեռական ցանկությունը: Այդ ժամանակ բժիշկները խորհուրդ չեն տալիս պնդել ինտիմ հարաբերությունների հարցում, սակայն ոչ բոլորը կարող են հասկանալ կնոջը: Պատահում է և հակառակը, երբ կնոջ մոտ ուժեղանում է սեռական ցանկությունը: Արժե տեղեկանալ, թե հղիության ընթացքում սեռական հարաբերություն ունենալուց առաջ ինչ պետք է հաշվի առնի կինը: Անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ և հասկանալ, թե արդյոք կան այս հակացուցումները: Վիժումի կամ վաղաժամ ծննդաբերության վտանգ Եթե այս ախտանիշներից որևէ մեկը առկա է, բժիշկը պետք է արգելի զբաղվել սեքսով հղիության ցանկացած ժամկետում: Իսկ եթե հակացուցումներ չկան, սեքսով զբաղվելը նույնիսկ օգտակար է: Սերմնահեղուկը փափկեցնում է արգանդը, օրգազմը նախապատրաստում է նրա պատերը ծննդաբերության և ուժեղացնում է արյան շրջանառությունը, որը ապահովում է թթվածնի և սննդարար նյութերը հոսքը պտղին: Սեքսը հղիության առաջին եռամսյակում Առաջին եռամսյակը ամենապատասխանատու շրջանն է: Սեքսի անհրաժեշտություն չկա, օրգանիզմի հիմնական նպատակը առողջ երեխա ձևավորելն է: Այս ընթացքում սեքսը հակացուցված է, քանի որ վիժելու և տոքսիկոզի վտանգ կա: Սեքսը հղիության երկրորդ եռամսյակում Երկրորդ եռամսյակում կինը արդեն սովոր է իր նոր իրավիճակին, վիժելու վտանգ չկա, և կարելի է սեքսով զբաղվել: Միայն պետք է հիշել, որ զգուշանալ է պետք էքստրեմալ սեքսից: Սեքսը երրորդ եռամսյակում Թեպետ այս ընթացքում երեխան արդեն ձևավորված է և շարժվում է արգանդում, բայց նա շատ լավ պաշտպանված է ներարգանդային հեղուկով և հատուկ թաղանթով, և սեքսը նրան չի վնասի: Եթե նույնիսկ սեքսից հետո պտուղը սկսում է ակտիվորեն շարժվել, պետք չէ անհանգստանալ. դա տեղի ունենում հորմոնների մեծ հոսքի և մոր սրտխփոցների հաճախացման արդյունքում: Միայն պետք է զգուշանալ, որ կնոջ փորի վրա ճնշում չգործադրվի: 37-րդ շաբաթից սկսած՝ բժիշկները կտրուկ արգելում են զբաղվել սեքսով. դա կարող է հանգեցնել վաղաժամ ծննդաբերության: Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը
Տարածել... Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی | ||||||||||
Դիտումներ: 863 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|