Գլխավոր էջ » Նա և Նե - Բազմազան |
Կայա Խուրշուդյան. «Սեռական բնույթի լկտի առաջարկներ էր անում...»
Հայտնիների անունով կեղծ էջեր սոցիալական ցանցերում հաճախ են բացվում: Մի անգամ անհարմար իրավիճակում է հայտնվել Կայա Խուրշուդյանը: Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ առաջին անգամ է բախվել նման խնդրի:
«Այդ ժամանակ իբր դերասանուհի Ալինա Ավետիսյանն ինձ գրեց: Երբ սկսեցի լկտի բնույթի նամակներ ստանալ, համոզվեցի, որ նա չէ: Այնուհետեւ բացվեց իմ անունով և նկարով կեղծ էջ, որը ընկերության հայտեր էր ուղարկում ընկերներիս և սեռական բնույթի լկտի առաջարկներ անում: Մի քանի օր էր` մտերիմներս զանգում և տեղյակ էին պահում այդ մասին»,-նշել է նա: Կայան իրավապահ մարմիններին չի դիմել, պարզապես խնդրել է արգելափակել այդ էջը. «Չգիտեմ` ինչպես են պայքարում նման մարդկանց դեմ: Կխնդրեի` նման բաներ չանեն: Միևնույն է` ինձ ճանաչողները գիտեն, որ ես չէի կարող լինել այդ նամակների հեղինակը: Իրենք իրենցից թող մի բան ներկայացնեն ու իրենց անունով շփվեն, այլ ոչ թե խաղան ուրիշի անվան հետ»: Ամբողջական ֆոտոշարքը՝ Bravo.am-ում:
Տարածել... Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی | ||||||||||
Դիտումներ: 826 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|